Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Ասում են...

Ասում են...
08.07.2008 | 00:00

...թե այն բանից հետո, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարման միջին և բարձր օղակներին կոչ արեց կոռուպցիայի դեմ պայքարն սկսել հենց իրենցից, իրավապահ և ֆիսկալ մարմիններն անմիջապես անցան գործի՝ հարկային ստուգումներ իրականացնելով նախևառաջ այն «օբյեկտներում», որոնք պատկանում են Ռոբերտ Քոչարյանի մերձավորագույն շրջապատը ներկայացնող գործարարներին։ Մասնավորապես, խոսքը «Երևան Սիթիի» և «ՍԱՍ» խանութների ցանցի մասին է, որոնցում անցկացված հարկային ստուգումների արդյունքում արդեն իսկ մեծ ծավալի ֆինանսական խախտումներ են արձանագրվել։ Հարկային այս գրոհը կանխելու համար Քոչարյանի շրջապատի որոշ հեղինակավոր պաշտոնյաներ փորձել են նեղ միջավայրում հանդիպում «պոկել» երկրի այսօրվա ղեկավարությունից, սակայն ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետն ընդառաջ չեն գնացել այդ ցանկությանը։

Դիտվել է՝ 6387

Մեկնաբանություններ