ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Պայքարում ուժն է ուժի դեմ կանգնում

Պայքարում ուժն է ուժի դեմ կանգնում
03.09.2024 | 11:45

Ես չգիտեմ՝ հույս կա՞, որ մերոնք հասկանան՝ եթե որևէ տեղ թույլը հաղթում է, դա նշանակում է, որ նրա թիկունքին ուժ կա, թեկուզ՝ անտեսանելի։

Պայքարում ուժն է ուժի դեմ կանգնում, մնացածը սուտ է, այդ թվում՝ պայքարի իմիտացիան։

Քաջ Նազարի կերպարը թույլ ժողովրդի երազային երևակայության արդյունք է։

Առանց իրական ու հզոր թիկունքի՝ քաջնազարներ չեն լինում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2160

Մեկնաբանություններ