Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Մենք աշ­խար­հի մեջ ենք, ու աշ­խարհն է մեր մեջ. պար­զա­պես, որ­պես գաղտ­նի զենք, ու­նենք Ո­գին, որ մեզ պա­հել ու պա­հե­լու է»

«Մենք աշ­խար­հի մեջ ենք, ու աշ­խարհն է մեր մեջ. պար­զա­պես, որ­պես գաղտ­նի զենք, ու­նենք Ո­գին, որ մեզ պա­հել ու պա­հե­լու է»
25.09.2020 | 00:14
«Ի­րա­տե­սի» հյու­րը ար­ձա­կա­գիր, դրա­մա­տուրգ, «Գրա­կան թեր­թի» գլ­խա­վոր խմ­բա­գիր ԿԱ­ՐԻ­ՆԵ ԽՈ­ԴԻ­ԿՅԱՆՆ է:
Կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված՝ «Գրա­կան թեր­թը» ա­միս­ներ շա­րու­նակ հրա­պա­րակ­վում էր միայն է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կով, մի բան, որ այն­քան էլ չէր ըն­կալ­վում հատ­կա­պես տա­րեց գրող­նե­րի շր­ջա­նում: Բա­րե­բախ­տա­բար, մա­սամբ հաղ­թա­հար­վել են դժ­վա­րու­թյուն­նե­րը, և թեր­թը հի­մա վեր­սկ­սել է լույս տես­նել իր ա­վան­դա­կան ձևա­չա­փով:
Հաղ­թա­հա­րու­մի քայ­լեր են ար­վում նաև դրա­մա­տուր­գիա­յի աս­պա­րե­զում, վե­րա­բաց­վում են թատ­րոն­նե­րը, ի­րա­դար­ձու­թյուն, ո­րին սպա­սում են թե՛ թա­տե­րա­կան գոր­ծիչ­նե­րը, թե՛ թա­տե­րա­սեր­նե­րը:
Դե, իսկ գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նու­թյու­նը, ըստ ո­րոշ տե­սա­կետ­նե­րի, նույ­նիսկ շա­հած է դուրս ե­կել հա­մա­վա­րա­կի, ինք­նա­մե­կու­սաց­ման պար­տադ­րած ի­րա­վի­ճա­կից. գրող­նե­րի հա­մար բա­րեն­պաստ ժա­մա­նակ­ներ էին. փակ­վել-ստեղ­ծա­գոր­ծել՝ չտր­վե­լով դր­սի աշ­խար­հի խե­լա­հեղ-օ­րի­նա­չափ ռիթ­մե­րին:
Թվարկ­ված բո­լոր ո­լորտ­նե­րը, ի­հար­կե, առ­նչ­վում են մեր այ­սօր­վա հյու­րի գոր­ծու­նեու­թյա­նը, ուս­տի յու­րա­քան­չյուր տա­րու­բե­րում ուղ­ղա­կի է անդ­րա­դառ­նում նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան, կազ­մա­կերպ­չա­կան ըն­թաց­քի վրա:
Իսկ հար­ցը, թե ինչ­պե՞ս է դի­մա­կա­յում նա և առ­հա­սա­րակ մշա­կու­թա­յին աշ­խար­հը այդ տա­րու­բե­րում­նե­րին, չու­նի հս­տակ պա­տաս­խան, քա­նի որ պա­տաս­խան­նե­րը յու­րա­քան­չյու­րի դեպ­քում յու­րօ­րի­նակ ու եր­բեմն ծայ­րա­հե­ղո­րեն տար­բեր են:
Ըն­կճ­վե՞լ են հայ ար­վես­տա­գետ­նե­րը ա­միս­ներ շա­րու­նակ ի­րենց պար­տադր­ված սահ­մա­նա­փա­կում­նե­րից, հա­մա­ռո­րեն ընդ­դի­մա­ցել ու հնա­րա­վոր ել­քե՞ր են գտել, նո­րա­րա­րա­կան մո­տե­ցում­նե՞ր են մշա­կել, թե՞ փակ­վել ա­վան­դա­կա­նի սահ­ման­նե­րում. ի՞նչ է մտա­ծում Կա­րի­նե Խո­դի­կյա­նը: Փոր­ձել ենք պար­զել մեր զրույ­ցի ըն­թաց­քում:
-Տի­կին Խո­դի­կյան, «Գրա­կան թեր­թը» ա­վան­դա­պաշտ գրա­կան հա­մայն­քին ոչ հա­տուկ ըն­թաց­քի մեջ էր՝ ան­ցել էր առ­ցանց աշ­խա­տան­քա­յին օ­րա­կար­գի և առ­ժա­մա­նակ հրա­պա­րակ­վում էր միայն թվա­յին տար­բե­րա­կով: Սա ինչ­պե՞ս էր անդ­րա­դառ­նում խմ­բագ­րա­կազ­մի, հե­ղի­նակ­նե­րի, ըն­թեր­ցող­նե­րի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա:
-Խոսքս «Մս­րա Մե­լի­քից սկ­սեմ». հա­ճախ եմ ա­սել, որ 1988-ից հե­տո ինչ ա­սես չտե­սավ նաև իմ սե­րուն­դը, և է­լի ի՞նչ պի­տի լի­ներ, որ ա­նակն­կա­լի բե­րեր երկ­րա­շարժ ու պա­տե­րազմ, է­ներ­գե­տիկ, տն­տե­սա­կան ու քա­ղա­քա­կան ճգ­նա­ժա­մեր տե­սած­նե­րիս: Բայց ի­զուր չի աս­ված՝ «Եր­բեք չա­սես՝ եր­բեք»: ՈՒ՞մ մտ­քով կանց­ներ, որ հաշ­ված ա­միս­նե­րի ըն­թաց­քում Եր­կիր մո­լո­րա­կը կթաղ­վեր կո­րո­նա­վի­րու­սա­յին ան­դուն­դը, և կգտն­վի՞ այ­սօր մե­կը, ով կկան­խա­տե­սի այս ա­ղե­տի ա­վար­տի գո­նե սկիզ­բը… Բնա­կա­նա­բար, Ձեր բնո­րոշ­մամբ, ա­վան­դա­պաշտ գրա­կան հա­մայն­քի հա­մար ներ­քին երկ­րա­շար­ժի պես մի բան էր «Գրա­կան թեր­թի» առ­ցանց ներ­կա-բա­ցա­կա­յու­թյու­նը, քա­նի որ շատ հա­մառ­ներ չէին ու չեն ըն­դու­նում այս պար­տադր­ված ի­րո­ղու­թյու­նը: Մար­տի 15-ին մեր բնա­կա­նոն աշ­խա­տան­քի վեր­ջին օ­րը ե­ղավ: Միա­ցյալ եր­կու հա­մար ի­ջեց­րինք տպա­րան, և մինչև հու­լիս շա­բա­թա­թեր­թը հրա­տա­րակ­վեց թվա­յին տար­բե­րա­կով: Հու­լի­սի 7-ին «ԳԹ»-ն լույս տե­սավ թղ­թա­յին տար­բե­րա­կով, ու միայն ի­մա­նաք՝ «աչ­քա­լու­սան­քի» քա­նի ու քա­նի հե­ռա­խո­սա­զանգ եմ ստա­ցել… Ինչ վե­րա­բե­րում է փոխ­հա­րա­բե­րու­թյա­նը, «կո­րուստ­ներ» չու­նենք. և՛ խմ­բագ­րա­կազ­մին, և՛ մեր հե­ղի­նակ­նե­րին ու ըն­թեր­ցող­նե­րին միա­վո­րում են գրա­կա­նու­թյանն ու գրա­կան ըն­թաց­քին, նրա ար­ժեք­նե­րին (թող բարձր չհն­չի՝ ի­րո­ղու­թյուն է) նվիր­վա­ծու­թյունն ու հա­վա­տար­մու­թյու­նը: Ա­սեմ ա­վե­լին՝ երևի թե ընդ­հա­նուր տագ­նա­պով պայ­մա­նա­վոր­ված՝ ա­վե­լի սերտ ու միա­բան ենք: Փառք Տի­րո­ջը, բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րը ա­միս­նե­րով ի­րար չտես­նե­լը փոխ­հա­տու­ցում են ի­րենց տեխ­նի­կա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով: Ան­ձամբ ես եր­բեք հե­ռա­խո­սով այս­քան չէի խո­սել…
-Հա­մա­վա­րա­կի ա­ռա­ջին շա­բաթ­նե­րին ա­սա­ցիք, որ գրող­նե­րը, տա­նը փակ­ված լի­նե­լու, գոր­ծու­նեու­թյան ո­րո­շա­կի սահ­մա­նա­փա­կում­նե­րի են­թարկ­վե­լու հան­գա­ման­քով պայ­մա­նա­վոր­ված, շատ ակ­տի­վո­րեն սկ­սել են ստեղ­ծա­գոր­ծել, գրել: Այ­սու­հան­դերձ, չե՞ք կար­ծում, որ գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծա­կան «հում­քը» շատ ա­րագ կա­րող է սպառ­վել հա­մա­վա­րա­կի կաշ­կան­դող աք­ցան­նե­րում, որ կաֆ­կա­յա­կան այս ի­րա­կա­նու­թյան բե­րու­մով նոր Կաֆ­կա ծն­վե­լու հա­վա­նա­կա­նու­թյունն այն­քան էլ մեծ չէ:
-Մի քա­նի ա­միս շա­րու­նակ նոր՝ «Քո­վիդ քրո­նի­կոն» խո­րագ­րով հի­սու­նից ա­վե­լի գրող­ներ «բա­ցա­հայ­տում» էին ի­րենց գրա­կան խո­հա­նո­ցը, իսկ հա­մա­պատ­կե­րում ու­նե­ցանք յու­րօ­րի­նակ ստեղ­ծա­գոր­ծա­կան վի­ճա­կագ­րու­թյուն «ա­ռատ գրա­կան բեր­քա­հա­վա­քի» մա­սին, ին­չը նոր­մալ երևույթ է: Չէ՞ որ սահ­մա­նա­յին վի­ճակ­նե­րը ստեղ­ծա­գոր­ծա­կան երևա­կա­յու­թյա­նը զարկ տվող լա­վա­գույն խթանն են: Իսկ սպառ­վում է ոչ թե հում­քը, այլ երևա­կա­յու­թյու­նը… Ես որ սպա­սում եմ նոր կաֆ­կա­նե­րի:
-Ձեր թա­տեր­գու­թյուն­նե­րը բե­մադր­վում էին ոչ միայն Հա­յաս­տա­նում, այլև նրա սահ­ման­նե­րից դուրս, և Դուք հա­ճախ ներ­կա էիք լի­նում դրանց բե­մադ­րու­թյուն­նե­րին տար­բեր քա­ղաք­նե­րում: Տե­ղե­կու­թյուն ու­նե՞ք, թե ինչ ճա­կա­տագ­րի են ար­ժա­նա­ցել այդ բե­մադ­րու­թյուն­նե­րը, որ­քա­նո՞վ է կան­խո­րո­շե­լի դրանց ա­պա­գա բե­մա­կան կեն­սագ­րու­թյու­նը:
-Այս օ­րե­րին ին­չի մա­սին էլ որ խո­սենք, պի­տի սկ­սենք «հա­մա­վա­րակ» բա­ռով: Վեր­ջի­նիս շոր­շոփն զգա­ցել եմ նաև ռու­սա­կան մի քա­նի քա­ղաք­նե­րում բե­մադր­ված պիես­նե­րիցս ստաց­վող հո­նո­րար­նե­րի հոս­քի կտ­րուկ դա­դա­րով: Ըն­դա­մե­նը մի շա­բաթ ա­ռաջ հրա­ժար­վե­ցի Լի­պեց­կի ա­մե­նա­մյա մի­ջազ­գա­յին թա­տե­րա­կան փա­ռա­տո­նի մաս­նակ­ցու­թյու­նից: Լ. Տոլս­տո­յի ան­վան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի հետ ինձ կա­պում է տա­րի­նե­րի բա­րե­կա­մու­թյու­նը, հա­տուկ այդ թատ­րո­նի հա­մար եմ գրել «Սա­շան՝ Տոլս­տո­յի դուստ­րը» պիե­սը: Էլ չեմ ա­սում այլ փա­ռա­տո­նե­րի մա­սին, որ­տեղ, որ­պես ժյու­րիի ան­դամ, կա­րո­ղա­նում էի լրաց­նել թա­տե­րա­կան քաղցս՝ լա­վա­գույն բե­մադ­րու­թյուն­ներ դի­տե­լով և, ի­հար­կե, նաև դա­տե­լով։ Հու­լի­սին ՈՒ­լյա­նովս­կի թատ­րո­նից զան­գե­ցին, խնդ­րե­ցին «Սի­րա­յին քա­ռան­կյու­նի» ներ­կա­յա­ցու­մը առ­ցանց ցու­ցադ­րե­լու հե­ղի­նա­կա­յին թույ­լտ­վու­թյուն՝ ա­ռանց հո­նո­րա­րի: Նի­կո­զիա­յից լուր չկա՝ «Օ­րը շա­րու­նակ­վում է» (Ֆրի­դա Կա­լո­յի մա­սին պիեսս) ներ­կա­յա­ցու­մը, որ այդ­քան հա­ջող ըն­թացք ու­ներ, կա­սեց­վել է։ Օ­գոս­տո­սին էլ Ալ­դա­նից (Յա­կու­տիա) նա­մակ ստա­ցա. ռե­ժի­սո­րը գրում էր, թե ինչ ոգևո­րու­թյամբ էին պատ­րաստ­վել «Չկ­րա­կեք, ես ար­դեն սպան­ված եմ» պիե­սիս ա­ռաջ­նա­խա­ղին, բայց ա­նի­ծյալ վա­րա­կը… Պա­տաս­խան նա­մակս հու­սա­խինդ մխի­թա­րու­թյուն էր՝ ուղղ­ված նրան և, ի­հար­կե, ինձ… Ինչ­պես տես­նում եք, լա­վա­տե­սու­թյունս չեմ կորց­նում՝ ինք­նա­հեգ­նանքս վկա, իսկ ա­պա­գա­յի մա­սով կապ­րենք, կտես­նենք:
-Ձեր ստեղ­ծա­գոր­ծա­կան տի­րույթ­նե­րը՝ գրա­կա­նու­թյու­նը և թատ­րո­նը, ի­րա­կա­նու­թյունն ար­տա­ցո­լող ա­մե­նաճ­շգ­րիտ հա­յե­լի­ներն են: Հետ­հե­ղա­փո­խա­կան Հա­յաս­տա­նի ար­տա­ցո­լու­մը տես­նու՞մ եք դրան­ցում:
-Որ­քան էլ զար­մա­նա­լի հն­չի, Ձեր նշած հետ­հե­ղա­փո­խա­կան Հա­յաս­տա­նը ար­տա­ցո­լել եմ 1998 թվա­կա­նին գր­ված «Մո­ռաց­ված օ­րը կամ խաղ բո­լոր ժա­մա­նակ­նե­րի հա­մար» պիե­սում: Ա­վե­լին չեմ ա­սի, ում կհե­տաք­րք­րի, պիե­սը կա­րող է կար­դալ tatron-drama.am և granish.org կայ­քե­րում:
-Աշ­խար­հի պա­տե­րազ­մը կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի դեմ է, իսկ մե­րը՝ նաև սան­ձար­ձակ, ան­կան­խա­տե­սե­լի թուրք-ա­զե­րի­նե­րի: Ո՞րն է այս պա­տե­րազմ­նե­րից ա­ռա­վել վտան­գա­վոր՝ ըստ Ձեզ:
-Ե­թե կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում է ամ­բողջ աշ­խար­հը, թուրք-ա­զե­րի­նե­րի դեմ պայ­քա­րում մենք ենք, Ար­ցախն ու հա­մայն հա­յու­թյու­նը: Թվա­կան ա­ռու­մով աշ­խար­հի գե­րա­կա­յու­թյունն ակն­հայտ է: Մե­րը… Գի­տե՞ք, ինչ ա­սել է «Հա­յի ո­գի»: Գի­տե՛ք: Մեր թշ­նա­մին էլ գի­տի: Վտան­գա­վոր են եր­կուսն էլ՝ հա­վա­սա­րա­չափ, մենք աշ­խար­հի մեջ ենք, ու աշ­խարհն է մեր մեջ. պար­զա­պես, որ­պես գաղտ­նի զենք, ու­նենք Ո­գին, որ մեզ պա­հել ու պա­հե­լու է:
-Ինչ­պի­սի՞ն եք տես­նում Հա­յաս­տա­նի վաղ­վա օ­րը, և ու­մի՞ց է այդ օր­վա բնու­թա­գի­րը կախ­ված:
-Վաղ­վա օ­րը կախ­ված է ինձ­նից, ա­ռա­ջի­նը՝ ինձ­նից: Կա­սեք՝ քի՞չ է: Քիչ չէ, ե­թե մեզ­նից ա­մեն մե­կը վերց­նի երկ­րի վաղ­վա օր­վա այդ­պի­սի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը:
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 91480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ