09.11.2013|
12:18
Մարդիկ, հաճախ մեկը մյուսից լսելով, միմյանց խորհուրդ են տալիս կանաչ թեյը գերադասել սովորական սև թեյից: Նրանցից շատերը գիտեն, լսել են, որ այո, իսկապես օգտակար է այն, իսկ թե ինչում է, ըստ էության, կայանում կանաչ թեյախոտի օգտակարությունը, անտեղյակ են: Այսպես, կանաչ թեյի դրական հատկությունները բազմաթիվ են, բայց մենք կփորձեն նշել դրանցից կարևորագույները:
Բացի այն, որ կանաչ թեյի խառնուրդը ունակ է ոչնչացնել քաղցկեղային բջիջները երեխաների մոտ առաջացած նորագոյացություններում, այն աշխատում է նույնիսկ այն դեպքում, երբ քիմիոթերապիան դադարում է արդյունավետ լինել: