Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Էլ ինչ Նոր տարի առանց բո՜ւդ, խոզի բո՜ւդ, առա՜նց բուդ...

Էլ ինչ Նոր տարի առանց բո՜ւդ, խոզի բո՜ւդ, առա՜նց բուդ...
23.12.2008 | 00:00

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԵՌՈՒԶԵՌ
Ամանորյա տոներից դեռ մեկ ամիս առաջ Հայաստանում մեկնարկում է համազգային առևտուրը, և մեկ ամիս շարունակ խոսակցության մի թեմա կա՝ տոնական սեղանն ու ապրանքների թանկացումը։
Խորհրդային տարիների խանութների դատարկությունը մի ծայրահեղություն էր, իսկ այսօր մթերքների տեսականու առատությունից պայթող սուպերմարկետներն անհանգստության այլ առիթ են դարձել։ Ամանորյա սեղանի առատությունը, որ հայերիս մոտ պատվի խնդիր է, անկախ եկամուտների չափից, ի վերջո, բոլորի մոտ հագենում է գրեթե նույն պարունակությամբ, թեև այն պահանջում է սովորական հայաստանցու երբեմն 2-3 ամսվա աշխատավարձը։
Ի տարբերություն հագուստեղենի և այլ խանութների, որտեղ ամանորյա զեղչեր են արվում, մթերային խանութներում և շուկաներում սննդամթերքի գները մինչև դեկտեմբերի 31-ը շարունակում են աճել։ Արդարության համար նշենք, որ որոշ սուպերմարկետներում սննդամթերքների առանձին տեսակներ, այնուամենայնիվ, փոքր-ինչ էժանացել են։ Մինչ պարենային ապրանքների (բրինձ, ձեթ, ալյուր) դեպքում շուկաներում արձանագրվում է որոշակի գնանկում կամ կայունացում, ամանորյա գնումների նախաշեմին նկատվում է մրգերի թանկացում։ Մասնավորապես բարձրացել են խնձորի, տանձի, խաղողի, նռան գները։ Միայն նոյեմբերին խաղողը թանկացել է ավելի քան 30 տոկոսով։ Վերջին շրջանում նկատվում է նաև կաթնամթերքի գների ավելացում։ Բարձրացել են մածունի, կաթնաշոռի, կաթի, ինչպես նաև յոգուրտի գները։ Այս տարի շատերը ստիպված են եղել հրաժարվել նոր տարվա սեղանի զարդից՝ խոզի բդից, քանի որ մեկ կիլոգրամի համար մինչ այժմ չլսված գին է սահմանվել՝ 3500 դրամ։ Եվ հայրենական խոզի փոխարեն այս տարի շատերը ստիպված էին նախընտրել մոտ երկու անգամ էժան ամերիկյան կամ ֆրանսիական հնդկահավը։ Նոր տարվա խնջույքի սեղանին հայերս նախընտրում ենք տոլմա, մսով բլիթ, զանազան աղցաններ, չիր ու չարազ, քաղցրավենիք, որոնք նույնպես, նախորդ տարիների համեմատ, թանկացել են։ Մաքրած ընկույզի կիլոգրամը, օրինակ, 4000 դրամ է, հնդկական ընկույզինը՝ 4500, նշինը՝ 3800, չրեղենինը՝ մինչև 3500 դրամ։
Ամանորի տոնական սեղան գցելը շատ ընտանիքներից պահանջում է ջանքեր, նյարդեր ու միջոցների խնայում, հատկապես այս տարի, երբ այնքան շատ է խոսվում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ծանր հետևանքների մասին, որոնք մեր դուռը կթակեն հենց 2009 թվականին։
Անկումը համաշխարհային շուկայում արդեն անդրադարձել է սպառողների տրամադրության վրա։ «Nielsen» ընկերության անցկացրած միջազգային օն-լայն հետազոտությունների տվյալների համաձայն՝ 48 երկրից 21-ում ընկել է սպառողական վստահության ինդեքսը։ Հարցման ենթարկվածների երկու երրորդը կարծում է, որ ներկայումս նոր գնումների համար ամենալավ ժամանակը չէ։ Մոտ 28 տոկոսն անհանգստանում է հնարավոր տնտեսական անկումից, ինչը վտանգի տակ է դնում առևտրականների տոնական եկամուտները։ Նրանք ստիպված են լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի սպառողներին համոզեն Նոր տարվա ու Սուրբ ծննդյան առթիվ նոր գնումներ կատարել։
Տնտեսական ցուցանիշների անկման վերաբերյալ հոռետեսական տրամադրություններ ունեցողների քանակով առաջին տեղում են Թաիլանդը, Թայվանն ու Իտալիան, որտեղ բնակչության մոտավորապես կեսը լրջորեն անհանգստացած է այդ հեռանկարից։ Լավատես երկրների շարքում են զարգացող տնտեսություն ունեցող Չինաստանն ու Վիետնամը, որտեղ հարցվածների համապատասխանաբար 69 և 66 տոկոսը կարծում է, որ համաշխարհային տնտեսությանը ոչ մի գլոբալ անկում չի սպառնում։
Ռուսաստանում գլոբալ տնտեսական անկմանը չի հավատում հարցվածների 53 տոկոսը։ Նորվեգիան, Հնդկաստանն ու Դանիան պահպանում են տնտեսական աղետների նկատմամբ իրենց ունեցած իմունիտետը. սպառողական վստահության ինդեքսն այս երկրներում մնում է ամենաբարձրը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 10743

Մեկնաբանություններ