Վարչապետի խոսնակի մայրը Հանրային հեռուստաընկերությունը և ռադիոն վերահսկող խորհրդի անդամի թեկնածու է:
Սա խնդիր առաջացնո՞ւմ է:
Իմ կարծիքով՝ այո, որովհետև Հայաստանի տիպի երկրներում, որտեղ մերիտոկրատիկ սկզբունքներ գոյություն չունեն, լեգիտիմ կասկած կա, որ վարչապետի անմիջական ենթական միջամտելու է մրցույթի ընթացքին:
Բայց ինձ ավելի շատ մտահոգում է Հանրային հեռուստաընկերությունը և ռադիոն վերահսկող խորհրդի հեղինակությունը:
Առանց այն էլ այս խորհուրդը դեռ չի «մարսել» Հանրային ռադիոյի տնօրենի աղմկահարույց ընտրությունների պատմությունը, հիմա էլ կարող է դառնալ վարչապետի խոսնակի կցակառույց:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ