«Հայոցից» «Հայաստանի» անցման փուլում, կառավարությունը թող պարզի, թե ի՛նչ հանգամանքներում են ոչնչացվել «Հայ թատերական ընկերության» հարուստ գրադարանն ու լուսանկարչական արխիվը` հազարավոր լուսանկարներով:
Պատասխանող` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան,
Ի գիտություն նախարարի, պատահականորեն հնարավոր է եղել ոչնչացումից փրկել թղթի վերամշակման արտադրամաս տարված մի քանի հազվագյուտ գրքեր ու լուսանկարչական ալբոմներ:
Սպասում ենք նախարարության սպառիչ ու փաստերով հիմնավորված պատասխան-բացատրությանը: Այս ընթացքում թատերական փառատոնների անցկացումն առժամանակ կարելի է դադարեցնել` պետական բյուջեին հանգիստ տալու համար:
Հայկ ԴԵՄՈՅԱՆ