10 ամսվա շրջափակումից հետո՝ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական զինված ուժերը դաժան հրետակոծության ենթարկեցին Լեռնային Ղարաբաղը։
Սիրտս կոտրվում է, երբ իմանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան զանգվածաբար փախչող հազարավոր հայ ընտանիքների ցավի, կորստի, մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:
Իրավիճակը, որն այժմ տառապանք է պատճառում մարդկանց Լեռնային Ղարաբաղում, հիշեցնում է պատմության ամենամութ ժամանակները։ Մենք հաճախ ցավով հետ ենք նայում սպանությունների, էթնիկ զտումների և համակենտրոնացման ճամբարների մութ էջերին ու զղջում, որ ոչ ոք բավարար ջանք չի գործադրել այդ ամենը վերացնելու համար:
Մենք չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։
Այս սարսափի մեջ անհրաժեշտ է հրատապ մարդասիրական օգնության մոբիլիզացիա Լաչինի միջանցքով և միջազգային դիտորդների տեղակայում` մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դադարեցնելու համար:
Այժմ հրատապ է միջազգային առաջնորդների համար ոտքի կանգնել էթնիկ զտումների դեմ և օգտագործել բոլոր հնարավոր քաղաքական գործիքները՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։
Երեխաներն ունեն իրենց հայրենիքում խաղաղ ապրելու իրավունք։
Հենրիխ Մխիթարյան