ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Ժողովուրդն իրավունք չունի այդքան սխալվելու. Պատրիկ Արտեմի

Ժողովուրդն իրավունք չունի այդքան սխալվելու. Պատրիկ Արտեմի
01.11.2022 | 07:25

Նիկոլը պերճախոս ձևով ցույց տվեց, թե ինչպես է պատահել, որ կորցրել ենք պետականությունը, որ մշտապես ունեցել ենք տարածքների կորուստներ և, չնայած մեր բազմահազարամյա պատմությանը, մնացել ենք գաճաճ ժողովուրդների շարքում։ Միայն և միայն այն պատճառով, որ պարբերաբար իշխանությունը հայտնվել է նիկոլների ձեռքում։ Նիկոլը բառացիորեն գնաց վաբանկ․ հենց առաջին օրերից թիրախավորեց Արցախը, բանակը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։


Հայաստանն արդեն կայանում էր, հասունանում էր Արցախի ճանաչումը; Ալիևն արցունքն աչքերին ասում էր, որ իրեն պարտադրում են ճանաչել Արցախը։ Դավաճանը ռեկորդային սեղմ ժամկետում կայացած երկիրը հասցրեց անդունդի եզրին։


Հայ ժողովրդի անունը պետք է գրանցել Գինեսի գրքում, որպես միակ ժողովրդի, որն աչքի լույսի պես պահպանում է երկիրը կապիտուլյացիայի տարած դավաճանին, իշխանության համար մղվող պայքարում քվեարկում նրա օգտին։ Այսքան սխալները մի ժողովրդի համար շատ-շատ են:

Դիտվել է՝ 19470

Մեկնաբանություններ