«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Մեր անցյալի դասերը հերիք չե՞ն

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Մեր անցյալի դասերը հերիք չե՞ն
21.01.2015 | 15:55

Շատ եմ ուզում հասկանալ, թե պաշտոնական Ռուսաստանն իր կեցվածքով ինչու է ամեն ինչ անում, որպեսզի Հայաստանում հակառուսական տրամադրություններ զարգացնի: Այդ կապակցությամբ, իմ, որպես հասարակ հայ մարդու մեջ, մի շարք հարցեր են առաջանում.
ա) մի՞թե դա անում է Գյումրիում բնակվող թեկուզ մեկ ռուսի քթից գյումրեցիների ձեռքով արյուն բերելու նպատակով, որպեսզի անմիջապես դեսանտ իջեցնի և Գյումրին փակ քաղաք հայտարարի:
բ) մի՞թե պլան ա) - ի ձախողման դեպքում նա երազում է հասնել այն բանին, որպեսզի ժողովրդական ալիքը պահանջի Հայաստանի տարածքից դուրս բերել ռուսական ռազմաբազան:
Ես երբեք ինձ հակառուս չեմ համարել, բայց համեմատաբար նորերս ձևավորված ռուս - ազերաթրքական դաշնակցության ֆոնի վրա ռուսների կողմից ամեն մի անակնկալ հնարավոր եմ համարում: Չնայած, ի՞նչ անակնկալ: Մեր անցյալի դասերը հերիք չե՞ն ամեն ինչ ակնկալելու համար:

Դիտվել է՝ 1658

Մեկնաբանություններ