Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ոչ մի գրոշի արժեք չունի, թե դուք Բաղրամյան փողոցը տարին քանի անգամ եք ասֆալտապատում

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ոչ մի գրոշի արժեք չունի, թե դուք Բաղրամյան փողոցը տարին քանի անգամ եք ասֆալտապատում
01.07.2014 | 12:51

Մասիս քաղաքում էի: «Գեղի թաղ» էլ չէ, քաղա´ք: Տպավորություն էր, որ մեքենաս դարձել է նորօրյա «Նոյան տապան» ու ընթանում է ծովի վրայով. ողջ ճանապարհները քարուքանդ եղած ու ամբողջովին ջրի մեջ, մի իսկական հեղեղ:
Ես չգիտեմ, թե ով է այդ «քաղաքի» քաղաքաԳԼՈՒԽԸ, ու մեծ հաշվով, չի էլ հետաքրքրում, բայց մի բան հաստատ է՝ քանի նման վերաբերմունք կա համայնքների, դրանցում ապրող հասարակության նկատմամբ, ոչ մի գրոշի արժեք չունի, թե դուք Բաղրամյան փողոցը տարին քանի անգամ եք ասֆալտապատում ու մեծ-մեծ խոսում:
Օրումեջ Թուրքիան գրավելու ու Մասիս սարը հետ բերելու մասին պոռոտախոսելու փոխարեն լավ կլինի Մասիս «քաղաքում» մի ճանապարհ բարեկարգեք:
Հավատացե´ք, դա ավելին է, քան ինքնախաբեությամբ տառապելը:

Դիտվել է՝ 1565

Մեկնաբանություններ