ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆ. Մեր հարևաններն էլ գիտեն, թե ռուսական զորքը երբ է գալիս

Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆ. Մեր հարևաններն էլ գիտեն, թե ռուսական զորքը երբ է գալիս
06.12.2013 | 14:30

Հայաստանը Մաքսային միություն մտցնելու թիվ 1 փաստարկ բերվել եւ բերվում է ԼՂՀ-ի, Հայաստանի հանդեպ ադրբեջանա-թուրքական սպառնալիքը, այդ տանդեմի ռազմական պոտենցիալին միայնակ դիմադրելու անկարողությունը: եթե դա այդպես է, ապա հարց` այդ տեսակետի կողմնակիցներին. 1. 2008թ. օգոստոսին ու դրանից առաջ ռուսական «խաղաղապահ» ուժերը Հարավային Օսիայում էին. ինչո՞ւ թույլ տվեցին, որ վրացի զինվորը հասնի Ցխինվալի, ինչպես Կրեմլը որակեց՝ ցեղասպանություն իրականացնի, օս ժողովրդին տաք թոնրի մեջ իջացնի, հետո նոր միայն ինքը կիսախորովել թոնրից հանի: Արդյո՞ք կա վստահություն եւ առարկայական երաշխիք այն բանի, որ երբ, Աստված մի արասցե, Հայաստանի ու ԼՂՀ -ի վրա ադրբեջանա-թուրքական հարձակման փորձ լինի, ռուսական զորքը նույնը չի անելու: 2. Այս հարցադրումն ակտուալ է նաեւ այն առումով, որ ռուսական ռազմական ուժերը մի անգամ՝ 20-րդ դարի սկզբին արդեն հայերի վրա բեմականացրել էին «օսեթների» պաշտպանությունը,՝ խոստանալով գալ, բայց ուշանալով, խոստանալով թիկունք լինել Օսմանյան Թուրքիայի դեմ ապստամբության ժամանակ, բայց թիկունքը բացելով, թույլ տալով, որ թուրքը հայ ժողովրդին թոնիր իջեցնի ու նոր միայն դրանից հետո ինքը «փրկի»... Խնդրում եմ տրամադրել երաշխիքները, որ այս ամենը չի կրկնվելու, եւ ռուսական ռազմաբազաները անհապաղ ոչնչացնելու են Հայաստան ու ԼՂՀ ներխուժման ցանկացած փորձ: 3. Ի դեպ, հենց այս պահին, թշնամու սաստկացած կրակահերթերի պատճառով, փակվել է Իջեւան-Բերդ ավտոճանապարահը: Ինչո՞ւ չի գործում Հայաստանի անվտանգության ռուսական հովանոցը: Ինչո՞ւ ռուսական ռազմաբազան չի օգնում բացել իր դաշնակցի փակ ճանապարհը: Եթե այս հարցերի պատասխանը չունեք, ի՞նչ երեսով եք «փաստարկում», թե Հայաստանի Եվրասիական միություն մտնելը լուծում է մեր անվտանգության հարցը, իսկ առանց ռուսական ռազմաբազաների էլ մեզ կուտեն մեր հարեւանները: Չէ՞ որ հարեւաններն էլ են մեր պատմությունը «կարդացել» եւ գիտեն, թե ռուսական զորքը երբ է գալիս:

Դիտվել է՝ 2595

Մեկնաբանություններ