2015 թվականին Ծառուկյան Գագիկը՝ Սարգսյան Սերժիկին համարում էր չարիք: Նա միացել էր Լեոն Տեր-Պետրոսյանին ու պահանջում էր վերջինիս հրաժարականը: Սերժիկը միանգամից արձագանքեց: Սկսվեցին խուզարկություններ, ձերբակալություններ և օրեր անց՝ Ծառուկյանը հայտարարեց, որ դուրս է գալիս քաղաքականությունից:
Դրանից որոշ ժամանակ առաջ՝ 2013 թվականին, ռեժիմի դեմ էր դուրս եկել Շանթ Հարությունյանը: Նա իր մի քանի համախոհների հետ ցանկանում էր իրականացնել արժեքների հեղափոխություն: Շանթին ձերբակալեցին ու անմիջապես մեղադրանք առաջդրեցին՝ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Երկար տարիներ Շանթը մնաց փակի տակ:
Այս շարքը կարելի է էլի շարունակել:
Ինչ եմ ուզում ասել. 2018 թվին ԱԱԾ մի խումբ գործակալներին սկուտեղի վրա իշխանություն է հանձնվում, բայց նույնիսկ այս ողբերգությունից հետո շարունակում են ժողովրդին խաբել, ծաղրել, թե՝ հեղափոխություն է եղել:
Եթե ազգային մտածելակերպ ունենայինք, պետական ինստիտուտների գործունեությունը որոշակիորեն խարսխված լիներ արդարության վրա, գոնե 44-օրա դավադրությունից հետո ժողովրդին կներկայացվեր տեղի ունեցած ֆարսի մանրամասնությունները, պատճառները:
ժողովրդին կներկայացնեին տեղեկանքներ՝ Հայաստանը կառավարած, Հայաստանը կեղեքած պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ:
Բայց ՝ չէ:
Ակտորները նույնն են, գործունեության մոտիվը ևս:
Պետք է ուլտրա-ազգայնական լոզունգների քողի տակ շարունակել վարել ավանտյուրիստական քաղաքականություն, մատաղ անել չքավոր ընտանիքների երեխաներին, պահել թալանածը, ամեն ինչ անել, որ չբացահայտվեն 18 թվականի մանրամասնությունները:
Հայն ընկել է հայի թակարդը:
Նրա դեմը թշնամին է, թիկունքում՝ դավաճան վաշխառուն:
Անիծվելու եք սերունդներով՝ դավաճան վաշխառուներ:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)