Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Պատմական օրինաչափությունների ծիրում

Պատմական օրինաչափությունների ծիրում
17.02.2009 | 00:00

ՀԱՅԱՑՔ
Գլոբալացումը մարդկությանը նոր ստրկություն տանող ուղիներից մեկն է, որ վերին աստիճանի վտանգավոր է հատկապես իր խիստ հմայիչ տեսքով: Այս ստրկությունից արդեն չեն խուսափի ո՛չ գործնական ամերիկացին, ո՛չ քաղաքականապես գործունյա հայը և ո՛չ էլ, ասենք, քաղաքականության հանդեպ բացարձակապես անտարբեր ավստրալացին: Ասիան, որը ժամանակակից քաղաքական ձևակերպումներում շարունակում է դիտվել Արևելք, ուղղակի դեմ է համահարթեցմամբ սեփական բնակչությունից էժան աշխատանքային հոտեր պատրաստելու ԱՄՆ-ի ծրագրերին:
Յուրաքանչյուր ժամանակաշրջան, որն ասպարեզ է նետում զորեղ կայսրություններ, անպայմանորեն արարում է և դրանց գերեզմանափորներին:
ԱՄՆ-ի` որպես գերհզոր կայսրության ի հայտ գալն այս առումով օրինաչափ էր, բայց նույնքան օրինաչափ կարող է լինել և նրա կործանումը: Կգտնվեն ինքնապաշտպանությամբ հերոսացող երկրներ և անձնազոհաբար մարտնչող բացառիկ անհատներ, որոնք հանապազօրյա հաց վաստակելուց կամ բարեկեցիկ կյանքից առավել կգերադասեն ազգային արժանապատվությունը և կհաջողեն անհնարինը դարձնել հնարավոր:
Ժողովուրդների մեջ կամքով թույլ և հարմարվելու սովոր մեծամասնությունն ահաբեկվում է ազգայնական բռնակալների հայտնվելու հեռանկարից։ Որպեսզի խեղաթյուրվեն ճշմարիտ պատկերացումներն ազգայնականության մասին, հմտորեն կազմակերպվում են առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող ամենատարբեր ռազմական բախումներ, տնտեսական ճգնաժամեր, հոգևոր խեղումներ։
Ռասաների խառնուրդից կամ նրանց խաչասերումներից աշխարհում ձևավորվել է միջին մի ժողովուրդ, որն ինքն իրեն պաշտպանում է ապազգային գաղափարախոսություններով: Դեմոկրատական կոչվող խաբուսիկ արժեքներով զինված աշխարհաքաղաքացիների այդ տեսակն արդեն պաշտպանությունից անցել է հարձակման` հնացած համարվող ազգություններին հայտարարելով իր տեսանկյունից առաջադիմական և օրինական պատերազմ: Ահաբեկչության դեմ նոր ռմբակոծություններն իրականում խաղաղ բնակչության ահաբեկում են` խաղաղությունը պահպանելու պաթետիկ անվան տակ: Երբ արաբներին անխնա ոչնչացնում են, մարդու իրավունքի անվեհեր պաշտպանները համարձակորեն լռում են կամ, լավագույն դեպքում, կազմակերպում մարդասիրական մի քանի լոզունգներով ցուցադրական երթեր, մինչդեռ արաբներին ոչնչացնելու ծրագիրն ընդամենը հրեաների հազարամյա երազանքի իրականացումն է և ծաղր` նետված մարդկության դեմքին։ Այսօր արաբներն են, իսկ վա՞ղը...
Ամերիկյան քարոզչական միջոցներն իրենց նվաճողական պատերազմն արդարացնում են այնպես, որ մյուս ժողովուրդների մեջ նախօրոք ներարկված սեփական անզորության մտածելակերպին հետևի թերարժեքության զգացումը։ Այսինքն` պայքարի դրոշակակիրը նկատելի ռազմականից աննկատելիորեն տեղափոխվում է գաղափարական դաշտ, ուր պարտված ժողովուրդներն արդեն լռելյայն ու ակամա մասնակցում են իրենց ստրկացման գործընթացին` հրաժարվելով որևէ դիմադրությունից։
Դար ու կես առաջ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» գայթակղիչ լոզունգներով մասոնական հայտնի ուժերը ֆրանսիական հեղափոխությամբ նախապատրաստում էին այդ երկրի ինքնաքայքայումն ու իշխանազավթումը։ Սակայն նույն միջավայրի ծնունդ Նապոլեոնի հայտնությամբ ու այդ հայտնի ուժերին նրա անենթարկվելիությամբ կատարվեց անսպասելին։ Եթե նա գերմանացի լիներ, երբ ձեռնամուխ եղավ Եվրոպայի (և ոչ միայն) նվաճմանը, սա կդիտվեր օրինաչափություն, ինչպիսին հետագայում եղավ Հիտլերը ռազմաշունչ Գերմանիայի համար։
Այդպես արաբական աշխարհում Սադամ Հուսեյնն էր օրինաչափություն, ի տարբերություն Ստալինի, որ հայտնություն էր ԽՍՀՄ-ի համար։ Ներկա Եվրոպայում հայտնություն էր Միլոշևիչը, և է Լուկաշենկոն։ Հայաստանն էլ փորձեց տալ իր Վազգեն Սարգսյանին։ Սակայն թվարկված և մյուս հայտնություններն ու օրինաչափություններն իրենց հերթին, ներառյալ Ահմադինեժադին Իրանում կամ Չավեսին` Վենեսուելայում, ընդամենը բնական զարգացման տարբեր արտահայտություններ ու արդյունքներ են։
Պարզ է` ԱՄՆ-ի նախագահներից ոչ մեկն ազատ չէր ինքնուրույն որոշումներ կայացնելու, և միամտություն կլիներ սպասել, թե երբևիցե նրանցից մեկը բացահայտ պայքար կսկսի սիոնիզմի դեմ: Նման քայլ անելու փորձն անգամ հղի է կանխատեսելի հետևանքներով (Քենեդու դասն իր հետնորդների համար բավականին ուսուցողական է): Քաղաքականության մեջ հաղթանակը միայն կտրիճ լինելով չի ապահովվում: Շրջահայացությունը թելադրում է ժամանակի կանոնաշարժին համահունչ գործելակերպ:
Ամերիկան սպասում է իր հայտնությանը։ Պրպտող միտքն այդ առթիվ արարել է հեգնախառն, մոտավորապես այսպիսի մի եզրահանգում. սատանան անակնկալ կատակներ էլ է անում։ Եվ ուրեմն, կարո՞ղ է Օբաման դառնալ հայտնություն, «ճպՎ փպՐՑ վպ ՔցՑՌՑ?», այսինքն` լինել ԱՄՆ-ի համար այն, ինչ Գորբաչովը` ԽՍՀՄ-ի։
Ամերիկայի ներսում, ուր, թվում էր, վերջնականապես մարած են ազգային զգացմունքները, թեկուզ թույլ, բայց, այնուամենայնիվ, արթնացող ազգային շարժումներ են նկատվում: Դրանք զարգանալու հեռանկար ունեն: Այն կանխատեսումները, որ ԱՄՆ-ը կարող է բաժանվել մոտ քսան անկախ և ազգային պետությունների` իրենց զինված ուժերով, ազգային շահերով ու ծրագրերով, հողային և այլ պահանջներով, այնքան էլ անհիմն չեն: Ասածն ավելի համոզիչ դարձնելու համար կարելի է մեջբերել Նոստրադամուսի «չգրված» տողերից. «...Եվ կգա սև թագավորը, որը մեծ գաթան կբաժանի 20 մասի և կտա տարբեր ժողովուրդների»։ Ի տարբերություն Ամերիկայի, Եվրոպայում առկա ազգային շարժումները կարող են հանգեցնել տարբեր պետությունների միավորումների ստեղծման, մի կողմից, ասենք, Ֆրանսիա-Գերմանիա, մյուս կողմից` Ռուսաստան-Բելառուս առանցքի շուրջ:
Ազգային խմորումներն առավել տեսանելի են Արևելքում` Իրանում և արաբական երկրներում, ինչպես նաև Չինաստանում, Հնդկաստանում, Ճապոնիայում:
Առանձնահատուկ է Աֆղանստանը, որտեղ անգամ աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացին հաղթանակ չտոնեց: ԽՍՀՄ-ի փլուզումն էլ նախապատրաստվեց աֆղանական պատերազմով: Ինքն իրեն ամենակարող համարող ԱՄՆ-ը նույնպես անզոր եղավ աֆղանական խայծը կլլելու, և պարզապես հրաշք պետք է լինի, որ նա կարողանա շրջանցել պատմական օրինաչափությունները` անվնաս մարսել Աֆղանստանը, ապա և Իրաքը, իսկ հետագայում ախորժակը բորբոքի մյուս երկրների համար:
Դեռևս ազգային կենսակերպով ապրող ժողովուրդների ներկան այսօր կերտվում է մի շատ կարևոր օրինաչափությամբ ևս: Դա հին մշակութային գերազանցություն ունեցող հայ ժողովրդի ազգային պետության հայտնությունն է, այն էլ` Արցախի հետ միասին:
Վերջին քսանամյակում Հայաստանը միակ երկիրն է, որն իր ներսում ապահովեց ազգային գրեթե լիակատար միատարրություն և վերադարձրեց կորցրած հողերի մի կարևոր բեկորը:
Երբ ազգայնականության դեմ մոլեգնող հարձակումները խորանում են, հայն իր առանձնահատուկ հակառակվելիությամբ ավելի ազգայնական է դառնում` անհրաժեշտաբար մոտենալով կորցրածը հետ նվաճելու գաղափարներին:
Եթե այսօր աշխարհի տարբեր ժողովուրդներ սկսում են իրար ավելի ճիշտ հասկանալ հայերի ցեղասպանության ճանաչմանը զուգընթաց, վաղը, որպես բնական օրինաչափություն, անխուսափելիորեն իրենց փրկության օղակը կգտնեն նաև Հայ դատի ճանաչման մեջ:
Մարդկությունը պարտավոր է բացել իր պատմության նոր շրջանի` բնական օրինաչափությունների վերադարձի էջը:
Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ
«Հանուն հայրենիքի» ՀԿ-ի նախագահ

Դիտվել է՝ 3233

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող  իշ­խա­նա­վորն ու ծա­րավ  հայը
«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը