«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Սա պատերազմ է ընտանիքի դեմ»

«Սա պատերազմ է ընտանիքի դեմ»
10.04.2015 | 00:45

«Փորձում են խարխլել հայ ընտանիքի ամուր հիմքերը` մեր հոգևոր արժեքների դեմ պատերազմ հայտարարելով»,- «Իրատես de facto» ակումբի այս շաբաթվա հյուրերը` «Հայրենանվեր երիտասարդների միավորում» ՀԿ-ի նախագահ ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ և «Համահայկական ծնողական կոմիտե» կազմակերպության անդամ ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ այսպես բնութագրեցին այն նախագծերը, որոնք ներկայացված են Ազգային ժողովում: Խոսքը «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» և «Խտրականության դեմ» օրենքների նախագծերի մասին է: «Սա մեզ նետված մարտահրավեր է, որի դեմ մենք պատրաստ ենք պայքարելու և պաշտպանելու մեր հայ ընտանիքների ամրությունը: Այդ նախագծերը հակահայկական են»,- ասաց Ծովինար Կոստանյանը` հավելելով, որ իրենց է միացել շուրջ հարյուր երեսուն հասարակական կազմակերպություն: Ըստ բանախոսի՝ չպետք է բռնությունը, որն արդեն ՀՀ օրենքներով ձևակերպված է, առանձնացնել, հատուկ տերմիններով ընտանեկան բռնություն դարձնել ու այդ մասին օրենք ստեղծել: «Ընտանեկան բռնություն ասվածն անիմաստ տերմին է, որն արհեստականորեն են փորձում մեր վզին փաթաթել»,- ընդգծեց ակումբի հյուրը` առավել վտանգավոր համարելով օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետը, որտեղ անկախ սեռից երկու զուգընկերների միությունը համարվում է ընտանիք: Այլ խոսքով, ըստ նրա, միասեռական ընտանիքների ստեղծման գաղափարն է խրախուսվում:
Վկայակոչելով վիճակագրական տվյալներ, թե որ երկրում ինչ տոկոս է կազմում ընտանեկան բռնությունը, Ծովինար Կոստանյանը փաստեց, որ Հայաստանում դա շատ քիչ տոկոս է, մինչդեռ դրսից փորձում են մեզ օրենքներ պարտադրելով իբր վերացնել ընտանեկան բռնությունը. «Նախ իրենց երկրներում ընտանեկան բռնությունը թող կասեցնեն, հետո նոր մեզ նման օրենքներ պարտադրեն»:
Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ Լուսինե Հովսեփյանն ասաց, որ օրինականացնելով համասեռամոլ «ամուսնությունը», պայմաններ են ստեղծվում ընտանիքներից երեխաներին օտարելու, շահագործելու համար: Այսպիսի օրինակներ, ըստ նրա, կան նման օրենք ընդունած երկրներում: «Սա պատերազմ է ընտանիքի դեմ, և հուսով ենք, որ մեզ կմիանան շատերը»,- նշեց Լուսինե Հովսեփյանը` շեշտելով, որ իրենք տարբեր ձևաչափերով կփորձեն բարձրաձայնել այս խնդիրը:
Ակումբի հյուրերը համոզմունք հայտնեցին, որ իրենց կհաջողվի կանխել նման հակաազգային օրենքների ընդունումը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 181708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

հայը" title="«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը" />
«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը