Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«Զուտ հայկական դըմաքրըսի»

«Զուտ հայկական դըմաքրըսի»
17.10.2023 | 18:33

Ես էլ ասում եմ՝ ինչի՞ բանակին ուշադրություն չենք դարձնում, դու մի ասի, անվտանգության ապահովման մի նոր տեխնոլոգիա ենք գտել` դեմոկրատիա, ու այո, մեր դեմ ինքնաձիգով ու հրթիռներով հարձակվող թշնամու դեմքին «ճպցնում» ենք «զուտ հայկական դըմաքրըսին», ու թշնամին ջախջախվում է։

Կեցցե՜ հայկական դըմաքրըսին:

Թե չէ էս ամերիկացիները լրիվ դեբիլ են, իրանց դըմաքրըսին արտահանում են, տեղը էդքան փող են տալիս, որ զենքեր ստեղծեն, իրանցիները զենքի համար սանկցիաների տակ են, կորեացիները՝ էլ չասեմ... Ա՜յ քեզ բան, ո՞նց գլխի չեն ընկել։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2433

Մեկնաբանություններ