Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 
  • Լավաշը հայկական հացատեսակ  (մաս 2)

    Լավաշը հայկական հացատեսակ (մաս 2)

    02.08.2023| 17:01
    Թունդիր-թոնդիր-թոնիր՝ tonir tundir tandir pur phur-փ-հուր- փուռ -(բրբռ): Կարմիր կավից թրծված գետնափոր թոնդիրի նախատիպն է Հայկական Ծաղկանց լեռներից արեւելք գտնվող Թոնդրակ հրաբխային լեռնազանգվածը: Շրջանաձեւ հիմքով բազմածին գործող հրաբուխ է, Թոնդրակկոնաձեւ գագաթով,հատակին՝ լիճ: Թոնդրի հատակից սկիզբ է առնում թոնդրի ակը, որից ներս մտնող օդը թեժացնում է կրակը:
  • Ինչու՞ չազատագրվեց Արևմտյան Հայաստանը

    Ինչու՞ չազատագրվեց Արևմտյան Հայաստանը

    02.08.2023| 13:27
    -Ես պետք է գրավեի Արևմտյան Հայաստանը,- ասաց գեներալ Մարտիրոսյանը: Ես նայեցի գեներալի անչքերի մեջ: Նա չէր կատակում. -Ինչպե՞ս թե` «Ես պետք է ազատագրեի Արևմտյան Հայաստանը»: Եթե Արևմտյան Հայաստանն ազատագրելն այդքան հեշտ լիներ, հիմա վաղու՜ց ազատագրված կլիներ:
  • Աշխարհն այնպիսին է, ինչպիսին, որ եղել է հազարամյակներ առաջ

    Աշխարհն այնպիսին է, ինչպիսին, որ եղել է հազարամյակներ առաջ

    02.08.2023| 13:25
    Վոնգվանի համալսարանի պրոֆեսոր Լի Ջե Բոնը կարծում է, որ ԱՄՆ-ն ամենառազմատենչ պետությունն է, որը երբևէ եղել է համաշխարհային պատմության ընթացքում: Երկրորդ համաշխարհայինից հետո տեղի ունեցած շուրջ երկու հարյուր հիսուն պատերազմներից ու ռազմական կոնֆլիկտներից երկու հարյուրը վարել է հենց այս պետությունը, կարծում է նա:
  • «Ոչ մի անգամ չէին մտածում ամրոցը հանձնելու մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ վրա էր հասել բացարձակ սովը»

    «Ոչ մի անգամ չէին մտածում ամրոցը հանձնելու մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ վրա էր հասել բացարձակ սովը»

    02.08.2023| 13:14
    1826 թ. հուլիսին պարսից թագաժառանգ Աբաս-Միրզայի 60-հազարանոց բանակը, անգլիացիների դրդմամբ, ներխուժում է Արցախ ու պաշարում Շուշիի բերդը։ Բերդի ռուսական կայազորը և շրջակա հայկական 22 գյուղերից օգնության հասած 1500 հայ աշխարհազորայինները մեկուկես ամիս հերոսաբար դիմադրում են թվապես գերակշռող մեծաքանակ պարսկական բանակին։ Ահա թե ինչ է գրում հայ աշխարհազորայինների գործած հերոսական սխրանքների մասին Շուշիի կայազորի պետ, գնդապետ Ռեուտը ռուսական կովկասյան զորքերի հրամանատար գեներալ Ա.Երմոլովին. «Ամրոցը պաշտպանող հայերի մասին պարտքս եմ համարում հայտնել, որ նրանց մատուցած ծառայությունը արժանի է առանձին ուշադրության, քանզի նրանք բոլորը գործում էին գերազանց քաջությամբ, դիմանում էին հակառակորդի բազմաթիվ գրոհներին և, մեծ կորուստներ պատճառելով, նրանց հետ էին շպրտում, արհամարհում էին պարենի պակասը և ոչ մի անգամ չէին մտածում ամրոցը հանձնելու մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ վրա էր հասել բացարձակ սովը»։
  • Լավաշը հայկական հացատեսակ  (մաս 1)

    Լավաշը հայկական հացատեսակ (մաս 1)

    02.08.2023| 10:01
    Մեր տարածաշրջանում հայկական մշակութային նյութական եւ ոչ նյութական արժեքների սեփականացումը հարեւան ժողովուրդների կողմից արդեն դարձել է սովորույթ: Միայն հայալեզու մամուլով հակադարձելը բավարար չէ: Այսօր արդեն մեր հեռու եւ մոտիկ հարեւաններն անում են ամեն ինչ սեփականացնելու լավաշը կամ նվազագույնը հասնելու նրան, որպեսզի հացատեսակի այս անվանումը ճանաչվի տարածաշրջանային արժեք: Այս մոտեցումը անընդունելի է: Հայկական ամոքահունց, մագաղաթյա լավաշը եւ «լավաշ» բառը հայկական է:
  • Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից

    Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից

    01.08.2023| 18:06
    Մխիթար Սեբաստացու մահվանից 23 տարի անց` 1772-ին, Ստեփանոս Մելգոնյանի (1717–1799) աբբահայրության օրերին միաբանության կանոնադրության փոփոխման, ինչպես նաև տարաբնույթ մի շարք խնդիրների կապակցությամբ ծագած տարաձայնությունների պատճառով միաբանների մի խումբ (թվով 18 անձ)` գրող, թարգմանիչ և մշակութային գործիչ Աստվածատուր Բաբիկյանի (1738– 1825) գլխավորությամբ թողնելով Վենետիկը՝ գնում են նախ Տրիեստ (1773 թ.), ապա 1810 թ. հաստատվում Վիեննայում: Երբ 1805 թ. ֆրանսիական զորքը գրավում է Տրիեստը, Մխիթարյանները, որպես Հաբսբուրգյան կայսրության հպատակներ, մատնվում են նյութական տագնապի և Տրիեստում հաստատվելուց 38 տարի անց` 1810 թ. դեկտեմբերին ստիպված են լինում լքել Տրիեստը և ապաստան փնտրել կայսերական Վիեննայում։
  • Զորայր Խալափյան-90  (1933-2008)

    Զորայր Խալափյան-90 (1933-2008)

    01.08.2023| 13:59
    Որպես մարդ՝ շրջապատում առանձնապես սիրված չեմ, այդպես եղել է ողջ կյանքում։ Որպես գրող՝ նույնպես, և այսպես կլինի ողջ կյանքում։ Որպեսզի սիրված լինես, մեջդ ամբոխային մի բան պիտի լինի։ Ես դա չունեմ։ Զորայր ԽԱԼԱՓՅԱՆ
  • Ոչինչ  չենք կարող փոխել այն մեծ ընթացքում, որը կոչվում է  համաշխարհային աստղի սլացք

    Ոչինչ չենք կարող փոխել այն մեծ ընթացքում, որը կոչվում է համաշխարհային աստղի սլացք

    01.08.2023| 13:58
    Հայր և որդի Սմբատյանների դեպքը թո՛ղ որոշի դատարանը։
  • Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից

    Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար․ Բարի եկար, Հայրենակից

    01.08.2023| 09:52
    Հայ կլասիցիզմը հետագա զարգացում է ստանում Ղ. Ինճիճյանի, Մ. Ջախջախյանի, Է. Հյուրմյուզյանի, Գ. Ավետիքյանի ստեղծագործություններում և թարգմանություններում («Տաղք մխիթարեան վարդապետաց», հ. 1–3, 1852–54), իսկ Ա. Բագրատունու «Հայկ Դիւցազն»- ով (1858) հասնում է իր գագաթնակետին XIX դ. 2-րդ կեսից կլասիցիզմին փոխարինում է ռոմանտիզմը, որը սկզբնավորվում է Ղևոնդ Ալիշանի՝ «Բազմավեպ» ամսագրում 1847-1858 թթ. տպագրված «Նահապետի երգերը» շարքով:
  • Հայ տղան Գորգին խան է և ոչ՝ այսօրվա «չմոները»

    Հայ տղան Գորգին խան է և ոչ՝ այսօրվա «չմոները»

    01.08.2023| 07:50
    Երբ 17-18-րդ դարերի սահմանագծին անգլիացիները մուտք էին գործում Հնդկաստան, ափամերձ շրջաններում բավական կայացած հայկական համայնքներ գոյություն ունեին։ Դրանցից էին Սուրաթը, Ագրան, Կալկաթան, Մադրասը, Բոմբեյը։ Անգլիացիները, տեղական իշխանությունների հետ բանակցելու համար, սկզբնական շրջանում նույնիսկ դիմում էին հայերի օգնությանը։ 1688-ին անգամ պայմանագիր է կնքվում անգլիական «Արևելահնդկական ընկերության» և հայ վաճառականների միջև, որով վերջիններս արտոնություններ են ստանում սեփական ապրանքները անգլիական նավերով տեղափոխելու հարցում։ Հնդկահայերն ունեին նաև իրենց ծովային նավերը, որոնք երթևեկում էին հայկական դրոշներով։