Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

ՈՒ ոչ մեկը չի էլ հիշի «պապ թագավորին»

ՈՒ ոչ մեկը չի էլ հիշի «պապ թագավորին»
28.05.2024 | 16:31

Երբ դուք խոստանում եք, որ բռնություն գործադրած բերետավորին պատժելու եք, գեներալին նստեցնելու կամ ինքնադատաստանի եք ենթարկելու, հաշվի առեք մի հանգամանք. այդ բերետն ու գեներալը, մի փուլից հետո, առավել նիկոլական են դառնալու, քան՝ հենց նիկոլը և հենց իրենք տեղերում ամեն բան անելու են, որ սա չգնա, քանի որ գնալու դեպքում ունենալու են սեփական անվտանգության ապահովման խնդիր:

Իսկ սա չի գնալու:

Եթե ձեր պլանավորումը 2018-ի գործընթացն է, ուրեմն, քաղպլանավորման հետ դուք ավելի շատ խնդիրներ ունեք: Թերի ուղով եք գնում: ՀՀ-ում առանձին մարդկանց ու թիմերի մոտ սրանից ազատվելու միջոցներ կան, սակայն դրանք դեռ չեն գործարկվել:

Երբ գլոբալ ուժային բևեռների դիրքորոշումները կլինեն միակերպ ու այլ բնույթի, այդ միջոցները մեկ օրում իրավիճակ կփոխեն երկրում, և միգուցե կկրկնվի 2018-ի կինոյին նման որևէ այլընտրանքային սցենար:

Ու ոչ մեկը չի էլ հիշի «պապ թագավորին»:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1418

Մեկնաբանություններ