ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Բավ է ձևավորեք խեղճի ու դասալիքի հոգեկերտվածք

Բավ է ձևավորեք խեղճի ու դասալիքի հոգեկերտվածք
20.05.2024 | 13:48

Հայոց ցեղասպանությունը չի եղել առանց դիմադրության, բավ է, հեռուն գնացող կեղծիքներ տարածելով, ձևավորել ի սկզբանե իբր խեղճի ու դասալիքի ազգային հոգեկերտվածքի անընդունելի պատրանքներ։ Այո, եղել են աններելի կարճատես մարդիկ, այդ թվում՝ անվանի մտավորականներ, որպիսիք, ցավոք, հիմա էլ կան: Եղել են դավաճաններ, որոնց «շնորհիվ» թվաքանակով մի քանի անգամ գերազանցող թուրքերը նախապես զինաթափել են հայությանը՝ ունենալով արտաքին ուժերի աջակցությունը։ Բայց եղել են նաև անօրինակ հերոս բազում ֆիդայիներ, որոնց փոքրաթիվ խմբերը ահ ու սարսափի մեջ են պահել թուրքին։ Թուրքը չի մոռացել նրանց, դրա համար է ամեն գնով սփռում հայի կերպարը աղավաղող նոր թեզեր, որոնք, ցավոք, սնունդ են ստանում են մեզանում:

Հ․Գ․ «Եթե ուզում եք ինձ սպանել, ապա թուրք անվանեք, և ես ամոթից կմեռնեմ»․ սա ես չեմ ասել, սա Հեմինգուեի խոսքերն են, որոնք ասվել են հենց նենգ թուրքի՝ ցեղասպանությունն ուրանալու առիթով:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 1462

Մեկնաբանություններ