Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Նրան «հաղթանակի՛» համար են շնորհավորել, ոչ թե՝ հաջողված առևտրի

Նրան «հաղթանակի՛» համար են շնորհավորել, ոչ թե՝  հաջողված առևտրի
29.03.2024 | 15:11

Բաքվի գերիների հետ հարցազրույցից պետք չէ մտահոգվել, նրանց ճակատագրո՛վ է պետք մտահոգվել: Այն, ինչ նրանց ստիպել են ասել՝ էստեղի իրենց բլբուլը ամեն օր ու ամեն ժամ ասում է: Ի՞նչ է, կարծում եք գերիներին ստիպել են խոստովանել, որ պատերազմը պայմանավորված էր ու վաճառվա՞ծ: Չի՛ կարող նման բան լինել: Ադրբեջանը պիտի հերոս ներկայանա աշխարհին: Նրա եղբայրները՝ ղազախը, խախոլը, թուրքը, ջհուդը... նրան «հաղթանակի՛» համար են շնորհավորել, ոչ թե՝ հաջողված առևտրի:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 1437

Մեկնաբանություններ