ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Оптимистическая трагедия… հրաշափառ մահախոսականով

Оптимистическая трагедия… հրաշափառ մահախոսականով
10.03.2024 | 11:10

Հարգելի հայեր, Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացիներ,

ինչպես պատերազմի ժամանակ ասում էր կինս՝ Աննա Հակոբյանը, չկա ավելի մեծ բան, քան հայրենիքի համար զոհվելը: Ճիշտ է, մեր տղա Աշոտը, եղբոր տղա Սիփանն ու ու աներձագ Հրաչը չզոհվեցին, բայց հավատացեք ինձ, որ քիչ էր մնացել. ռումբը պայթել էր տղայիս կողքը, և իր ծառայակից ընկերը, իր մարմնով ու կյանքի գնով պաշտպանեց նրա կյանքը:

Հերոսի անունը մենք չհրապարակեցինք, Աննան տեսախցիկներով նրանց տուն չգնաց, որովհետև ըստ հայաստանյան օրենքների, դա պետական գաղտնիք էր և մենք մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք, որ օրենքնենրը խախտելու ժամանակները մնացել են նախկինում, թե չէ կհրապարակեինք, հո չե՞ք կասկածում:

Հպարտ եղեք, որ դուք ապրում եք Հայաստանում և հենց այս ժամանակահատվածում:

Մեծ խնդիրներ կան լուծելու, և ձեզանից յուրաքանչյուրից պահանջվում է համբերություն և քաղաքացիական բարձր գիտակցություն: Լինել քաղաքացի, նշանակում է պատրաստակամ լինել կյանքը տալու պետությանը, իսկ պետությունը՝ մենք ենք:

Հավատացեք մեզ, որ մենք ձեր մարմինները, եթե ստացվեց կդնենք դագաղների մեջ, կհոգանք թաղման ծախսերը: Եթե ձեր ընտանիքի բախտը բերեց, նաև Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանը կայցելեն ձեր տներ, տխուր դեմքով նկարներ կհրապարակեն, որոնք անպայման կունենան հազարից ավելի լայքեր, իսկ մեկնաբանություններում՝ լացող սմայլիկներ:

Չենք մոռանում նաև տասը միլիոն միանվագ դրամի ու ամսեկան երեք հարյուր հազար թոշակի մասին:

Նաև ցանկանում եմ հատուկ նշել, որ որոշ մարդիկ ջանք չեն խնայում, որպեսզի նվաստացնեն և՛ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը, և՛ նրա արդյունքները:

Առաջին մասով ասում են, որ մենք եղել ենք ԱԱԾ գործակալներ, իսկ երկրորդ մասով, որ ոչնչով չենք տարբերվում նախկին թալանչիներից: Կպատասխանեմ միայն երկրորդ մասին, որովհետև ըստ հայաստանյան օրենքների, առաջին մասը պետական գաղտնիք է, և մենք մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք, որ օրենքնենրը խախտելու ժամանակները մնացել են նախկինում, թե չէ կպատասխանեի նաև առաջին մասին, հո չե՞ք կասկածում:

Վերջերս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ինձ ներկայացրած թվերը վկայում են, որ մեր նախարարները, պատգամավորները, մարզպետները այս վեց տարիների ընթացքում այնքան կաշառք չեն վերցրել, որքան նախկին թալանչիներն ընդամենը մեկ տարվա ընթացքում:

Իսկ թե նախկին թալանչիներին ինչու՞ չենք դատում, որովհետև դատարաններն այսօրվա Հայաստանում անկախ են ու ազատ:

Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ ապագա շիրիմների առաջ:

Կեցցե՜ն ռըսի սապոգից ազատող Թուրքիայի ու Ֆրանսիայի հանրապետությունները, կեցցե՜ պարոն Մակրոնը և կեցցե՜ այն Հայաստանի Հանրապետությունը, որը դուք չեք տեսնելու:

Նիկոլ Փաշինյան ՀՀ 16-րդ վարչապետ:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2974

Մեկնաբանություններ