ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նոր հակառուսական օպերացիա

Նոր հակառուսական օպերացիա
14.02.2024 | 07:27

Օրեր առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատեց ծայրահեղ դաշնակից Թուրքիային 40 F16 կործանիչների վաճառքը և Թուրքիային պատկանող F16-երի արդիականացման համար գումարը, որպես նպատակ նշելով ՆԱՏՕ-ի ուժեղացմանը միտված քայլ: Սրան չէր կարող չհետևել նոր հակառուսական օպերացիան Հայաստանում, որը նույնպես ՆԱՏՕ-ի (Թուրքիայի) ուժեղացման համար քայլ է:

Երեկ ադրբեջանական կողմը խոսում է հայկական կողմից սադրանքի մասին, հայկական կողմը պատասխանում է այնպես, որը կհաստատի ադրբեջանական կողմի հայտարարությունը և որևէ բան անելու լեգիտիմություն կտա Ադրբեջանին: Այսօր արդեն Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է պատժիչ գործողության մասին, որի արդյունքում ունենում ենք չորս զոհ: Սրան հետևում է արդեն տեղեկատվական գրոհը, իշխանության ներկայացուցիչը հայտարարում է, թե իբր Ռուսաստանը միջանցք է ուզում, իրենք չեն տալիս, տեղի ունեցածի պատճառն այդ է:

Դեպի Արևմուտք գնացող Հայաստանը պատրաստ է նոր ցեղասպանության, հանուն հակառուսականության, որն արվում է թշնամու համար, թշնամու թելադրանքով:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 1440

Մեկնաբանություններ