Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Քրիստոսն անապատում

Քրիստոսն անապատում
17.01.2024 | 09:39

Անապատի մեջ խավար ու տխուր,

Ցրված քարերից մի քարի վըրա,

Գլխակոր նըստած, մտախոհ ու լուռ՝

Աշխարհի մասին մըտածում էր Նա։

Նրա ճակատը մութն էր ավելի,

Քան անապատը գիշերվա մթնում,

Մտածում էր Նա՝ սեր-լույս ծավալի

Մարդկային կյանքի մութն անապատում։

Աչքի առաջև անց էին կենում

Սըրով, արյունով խուժադուժ ազգեր,

Անճար ու տըկար լաց էին լինում

Աղքատը, այրին ու որբը անտեր...

Եվ անապատում մի քարի վըրա

Միայնակ նըստած մըտածում էր Նա...

Հովհ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հ.Գ.

Գեղանկարը՝ Իվան ԿՐԱՄՍԿՈՅԻ

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2394

Մեկնաբանություններ