ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Մենք էդ լակոտներին ենք պարտվել

Մենք էդ լակոտներին ենք պարտվել
15.09.2023 | 13:28

Երեք տարի առաջ մենք ռազմական պարտություն չենք կրել թշնամուց, «մեր վրա տղա են բերել»։ Գիտե՞ք, երբ բակում մեկին ծեծում են, մեծ ախպորը բերում է, որ իր հարցերը լուծի։ Նման բան անողը միայն արհամարհանքի է արժանի, նա երբեք հաղթող չի ու չի դառնա։ Անգամ թալանված, բզկտված, դատարկված ու հիասթափված՝ մենք էլի պարտություն չենք կրել թշնամուց։

Մենք նրանց չենք պարտվել, մենք ինքներս մեզ ենք պարտվել։ Էսօր ես արդեն միլիոներորդ անգամ փողոցում տեսա մեր պարտությունը` լակոտներով լցված «Նիվան», բարձր երաժշտությունը միացրած, սուրում էր, ասես բան չի եղել։ Իսկ քիչ հետո տեսա, թե ոնց են երկու մեքենա իրար կողքի կանգնել, ու վարորդները բարձր-բարձր իրար հայհոյում էին, քիչ էր մնում իրար փոր թափեին։

Մենք էդ լակոտներին ենք պարտվել։ Մինչև դրանց վզներից չբռնենք ու զոռով չուղարկենք սահման, որ սահմանի վրա երաժշտություն լսեն, լափառոշ-լափառոշ դուրս տան ու իրար փոր թափեն, եթե էդքան համարձակություն կունենան, մենք չենք հաղթահարի մեր պարտությունը։ Կա՛մ նրանք պիտի մարդ դառնան, կա՛մ մենք պիտի հարատև պարտված մնանք։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 2681

Մեկնաբանություններ