ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

էլի զբաղեցնում, շեղում են

էլի զբաղեցնում, շեղում են
02.08.2023 | 16:54

Մեր դարդն ու ցավը, իհարկե, ո՛չ Տոնոյանն է, ո՛չ էլ նրա ուշացած, պղծաբարո արդարացումները: Կարծում եմ՝ էլի զբաղեցնում, շեղում են:

Մենք սարի պես դարդ Արցախ ու արնաքամ լինող 120 հազար ժողովուրդ ունենք, ծայրագույն վտանգված երկիր, խորապես թքած ունենք իր ու իրպեսների նողկալի ստերի վրա. լսելն էլ հանցանք է:

Բայց… Մի բայց կա. Տոնոյանին փետրողները շատացել են, նույնիսկ խղճացողներ կան:

Իսկ երբ 18-ին աղաղակում էի, որ Տոնոյան չեղածը բանակը դրած քանդում է ու սկսել է Սյունիք կարևորագույն դարպասից, որ տասնյակ հարյուրավոր պրոֆեսիոնալ սպաներին ու զինծառայողներին, տասնյակ մարտական գնդեր ու գումարտակներ, առանց աչքը թարթելու, կրճատում, դեն է նետում, միտումնավոր թուլացնում ու քայքայում Զինված ուժերը, արձագանքող չկար, ձայն բարբառո անապատի էր:

Այնպես որ, միայն ինքը չէ, բոլորդ էլ, այս կամ այն կերպ, ուղղակի, թե անուղղակի՝ պարել եք Նիկոլ Փաշինյանի առաջ՝ ճոճվող կամրջին: ՈՒ որքան էլ ջնջեք 18-ը ձեր էջերից, հիշողությունը չեք ջնջի:

Թե չէ՝ հետին թվով խելքի գալը, ինչն արդեն անօգուտ է, մի մեծ հերոսություն չէ. ընկածին հեշտ է խփելը, ով էլ ասես՝ կխփի, նույնիսկ՝ մեկ տարեկան երեխան:

Իսկ Տոնոյանին խղճացողները լավ կանեն իրենք իրենց խղճան, մեզ բոլորիս, էսօրվա հոգեվարքող Արցախը, երկիրն ու ազգին խղճան, միտումնավոր թուլացրած բանակը հիշեն, հազարավոր դեռափթիթ տղերքին, որոնց տարան ջախջախիչ պարտության ու կոտորածի:

Տոնոյանին ու բոլոր «էլիտար» պարողներին, իրենց կամանդիրի հետ միասին, պետք է նետել Խոր Վիրապ, դուռն ամուր կողպել մի քանի տասնյակ տարի՝ ո՛չ սնունդ, ո՛չ լույս:

Թող գնան իրենց մեղքերին էնքան թողություն խնդրեն, որ մի հազար սերունդ տեսնի ու դաս առնի, իմանա, որ հայրենիք, երկիր, ազգ դավաճանողների վերջը սա է՝ ողջ-ողջ բանտել, թաղելը:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 2487

Մեկնաբանություններ