ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ռուսները շատ ցավոտ են ընդունում Էրդողանի «քցելը» և Ալիևի օգնությունն ՈՒկրաինային

Ռուսները շատ ցավոտ են ընդունում Էրդողանի «քցելը» և Ալիևի օգնությունն ՈՒկրաինային
21.07.2023 | 22:54

2020 թ. պատերազմից հետո մոտ երեք տարվա բանակցային գործընթացը, մեծ հաշվով, ոչ մի արդյունքի չի հասել: Նույնիսկ խաղաղությունը կայուն չէ, այն ընդմիջվեց ընդհարումներով և զոհերով, որոնցից ամենախոշորը Ջերմուկի դեպքերն էին: Եվ այսպես, կարող ենք արձանագրել, որ բանակցային երեք հարթակների՝ Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի, առաջընթացը զրո է:

Արցախի հարցն ավելի է սրվել, սահմանազատում և սահմանագծում չկա, կապուղիները փակ են: Կարճ ասած, այս դեպքում դիվանագիտության սայլը նման է կռիլովյան առակի սայլին. երեք կենտրոններից յուրաքանչյուրն իր կողմն է քաշում, բայց սայլը տեղից չի շարժվում, դեռ մի բան էլ ավելի, շարունակում է ցեխի մեջ խրվել: Ալիևն էլ հմտորեն օգտվում է իրավիճակից և կարծում է, որ արդեն մոտ է իր նպատակի իրականացմանը, երբ մի օր կտեսնի Արցախն առանց հայերի: Երեք մայրաքաղաքներից էլ անում են անատամ, անբովանդակ հայտարարություններ, որոնք խաշի սեղանի բաժակաճառեր են հիշեցնում: Այդ հայտարարություն-կոչերի մեջ իր հասցեականությամբ, կարծես թե, առանձնանում են Մոսվայի վերջին արձագանքները: Ինչու՞: Որովհետև հստակ երևում է հակաթուրքական ուղղվածությունը: Ռուսները շատ ցավոտ են ընդունում Էրդողանի «քցելը» և Ալիևի օգնությունն Ուկրաինային: Արդեն երևում են առաջին ծիծեռնակները: Հրթիռային ուժեղ հարվածների են ենթարկվել թուրքերի դիրքերը Սիրիայում, Օդեսայի նավահանգիստը, չեղարկվել է հացահատիկային գործարքը, ռուս տուրիստները հրաժարվում են ուղեգրերից, իսկ ռուսական մեդիա դսշտում 24 ժամ շարունակ խոսում են «բեղավոր ստախոսի» մասին: Դե գիտեք՝ հա՛մ Էրդողանը բեղ ունի, հա՛մ՝ Ալիևը:

Կարծես մի փոքրիկ հույս է ծնվել: Դե, հայկական դիվանագիտություն, քեզ տեսնեմ: Դեֆակտո՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլևս չի գործում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1960

Մեկնաբանություններ