ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գլխավոր մեղավորը հայ պետական քաղաքական մտքի անհեռատեսությունն է

Գլխավոր մեղավորը հայ պետական քաղաքական մտքի անհեռատեսությունն է
16.07.2023 | 14:59

Այն, որ մեծապես խախտվել է Հայաստանի և Ադրբեջանի ռսզմատնտեսական կարողությունների հավասարակշռությունը ի վնաս մեզ, դա արդեն պարզ է, և այստեղ երկար-բարակ խոսելու ժամանակը չէ, իսկ մեղավորներ փնտրելն ու դատափետելը առայժմ որևէ դրական նշանակություն դժվար թե ունենա: Գլխավոր մեղավորը հայ պետական քաղաքական մտքի անհեռատեսությունն էր և է՛:

Հիմա ճգնաժամից նվազագույն կորուստներով դուրս գալու համար արտաքին դերակատարների և հատկապես տարածաշրջանում շահեր ունեցող ուժային կենտրոնների հետ ճիշտ հարաբերվելն է, նաև հարևանների հետ համակեցության ընդհանուր կանոնների մշակումն ու գործարկումը, արտաքին ուժային կենտրոնների հետ համագործակցության (դաշնակցելու ձևաչափի շուրջ ձևավորվել է Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք դիսկուրս) բանավեճը:

Ռուսաստանի իներտ դիրքորոշումը երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայ հանրության մեջ ծնել է որոշակի անվստահություն, որից շատ հմտորեն օգտվում են արևմտամետ շրջանակներն ու գործիչները: Քարոզչական նարատիվն է՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից և լրիվ ապավինել արևմտյան օգնությանը: Դեպի Արևմուտք թեքվելու և Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալու որոշումը պետք հիմնավորվի նրանով, թե արդյո՞ք թուրք-ադրբեջանական դաշինքին Արևմուտքը կստիպի կամ կճնշի զիջումների գնալ և սահմանափակել ախորժակը, որը մեծացել է պատերազմում հաղթանակից հետո: Արևմուտք բևեռում թելադրող դիրք ունի անգլո-սաքսոնական թևը: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան միաձուլված քաղաքական ուժ են աշխարհում: Բրիտանական քաղաքականությունը երեք հարյուր տարի է պրոթուրքական է և երբեք էլ չի փոխվել: Նույնիսկ հատոկ ծառայություններն ու հետախուզություններն են համագործակցում: Թուրքիան և արևմտյան պետությունները միավորված են ՆԱՏՕ-ի կազմում, որը փաստացի պատերազմի մեջ է ՌԴ-ի հետ: Առանց Թուրքիա ՆԱՏՕ-ի հարավային թևը կփլուզվի, և այն կվերածվի թղթե տնակի:

Երևի թե օրերով կարելի խոսել այլ շաղկապող հանգամանքների մասին : Սևրի պայմանագրից հետո հարյուր տարի է անցել, և դրանով տրամաբանելն ու գործելը քաղաքականապես անհեռանկար ու կործանարար կարող է լինել:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1684

Մեկնաբանություններ