ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Համակերպվե՞լ, թե՞ դիմադրել

Համակերպվե՞լ, թե՞ դիմադրել
14.07.2023 | 18:34

Շրջափակված արցախցիները տառապում, բայց դիմադրում են, Բաքվում դատեցին առևանգված մեր երկու զինվորներին, ովքեր, մեր մյուս տասնյակ գերիների հետ, տառապում են բանտերում, ամեն օր թշնամին կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ, Ադրբեջանը պաշտոնապես, ողջ Հայաստանը համարում է ադրբեջանական տարածք... Շարքն անվերջ է։

Այս ամենի վրա թքած ունենալով՝ վարչապետ կոչեցյալը մեկնում է Բրյուսել՝ համբուրելու այդ ամենի հեղինակի ոտքերը և համաձայնելու նրա բոլոր պահանջներին։

Դրանից կարճ ժամանակ անց, վարչապետ կոչեցյալը կստորագրի «խաղաղության», իրականում՝ Արցախի և Հայաստանի հանձնման պայմանագիրը։

Տարբեր իրավաբաններ, միջազգայնագետներ, դիվանագետներ, քաղաքագետներ միանգամայն հիմնավորված բացատրում են նման պայմանագրի ՀՀ Սահմանադրությանը հակասելու, ուստի և ոչ լեգիտիմ լինելու մասին։ Հարց բոլորին․ եթե ստորագրեց, ի՞նչ ենք անելու։ Չէ՞ որ ողջ «քաղաքակիրթ» Արևմուտքը, ինչպես նաև այլ երկրներ կընդունեն և կողջունեն այդ փաստաթուղթը։ Այո՛, երկրներ կլինեն, որ չեն ողջունի, բայց եթե մենք համակերպվում ենք, նրանք կլռեն։ Հա՜, մոռացել էի՝ ԱԺ ընդդիմությունը կդիմի ՍԴ և կշարունակի սահմանադրական ճանապարհով պայքարը։ Հետագայում, արդեն տարագրության մեջ, տարբեր միջազգային կառույցների «կապացուցենք» փաստաթղթի ոչ իրավական լինելը։ Տարբեր երկրների պաշտոնյաներ, քաղաքագետներ, լրագրողներ ուշադրությամբ կլսեն, գլխով կանեն, իսկ մտքում կխճան և կարհամարհեն հայ ժողովրդի մնացորդներին։

Միթե՞ բոլորս հաշտվել ենք Արցախի և Հայաստանի վերջնական կորստի հետ։

Եթե ոչ, ապա բառի բուն իմաստով, այլևս ժամանակ չունենք։

Իրենց ընդդիմադիր համարող բոլոր ուժերը պետք է միավորվեն և վռնդեն դավաճան իշխանությանը։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 3548

Մեկնաբանություններ