ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արծվաշենն իմ մանկության բյուրեղյա երազանքն է, մի՛ կպիր նրան քո թաթերով

Արծվաշենն իմ մանկության բյուրեղյա երազանքն է, մի՛ կպիր նրան քո թաթերով
13.07.2023 | 09:56

Հայտնվել է Արծվաշենը փոխանակող ևս մեկը:

ՈՒրեմն, շարքային ՔՊ-ական գեներալ-պատգամավոր, Պուտին Վլադիմիրին «աշխարհով մեկ հետապնդող և անխնա ձերբակալող», մայկա-տռուսիկի հզոր «գիտակ», հանրաճանաչ սնանկ, datalex.am կայքի հերոս Մելքոնյան Գագիկը (որոշ տվյալներով Գուրգենը) (այսուհետ՝ Մ.Գ-Գ) ասում է՝ «Տիգրանաշենը կարելի է փոխել Արծվաշենի հետ: Այսինքն տարածքը տարածքի դիմաց: Իրենք երբեք չեն գնալու Տիգրանաշեն, մենք էլ երբեք չենք գնալու Արծվաշեն: Դրա համար մերոնք առաջարկել են, որ Տիգրանաշենը մնում է մեզ, Արծվաշենը՝ իրենց: Անկլավների հարցը այդ կարգով է լուծվելու»:

Կարծում եմ՝ չարժի իջնել Մ.Գ-Գ-ի մակարդակին և երկար-բարակ պատասխանել նրան:

Նախ՝ Մ.Գ-Գ-ն այն անձը չէ, որ արժանի է պատասխանի: Նա շարքային ՔՊ-ական գեներալ է, որին պետք է պատասխանել իրեն հասկանալի լեզվով, ուղիղ մեջբերելով իր իսկ արտասանած բառերը:

Եվ այսպես:

Մ.Գ-Գ, կարծում եմ՝ կարելի է քո շքեղ առանձնատունը փոխել իմ համեստ բնակարանի հետ: Այսինքն, տարածքը տարածքի դիմաց: Ես երբեք չեմ գա իմ բնակարան, դու էլ չես գա քո առանձնատուն: Դրա համար էլ առաջարկում եմ, որ առանձնատունը մնա ինձ, բնակարանը՝ քեզ: Տների հարցն այդ կարգով է լուծվելու:

Մեկ էլ՝ տո ա՛յ Մ.Գ-Գ, տո ա՛յ շարքային գեներալ, գնա Պուտին Վլադիմիրի, մայկա-տռուսիկի, սնանկությանդ հարցերով զբաղվիր:

Արծվաշենի հետ գործ չունես:

Բազմիցս ասել եմ` Արծվաշենն իմ մանկության բյուրեղյա երազանքն է, մի՛ կպիր նրան քո թաթերով:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2724

Մեկնաբանություններ