ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վերջում քննիչ հանձնաժողովը կպարզի` ժողվարչապետը իդեալական է աշխատել, պատերազմը վարել է առնվազն Ժուկովի մակարդակով

Վերջում քննիչ հանձնաժողովը կպարզի` ժողվարչապետը իդեալական է աշխատել, պատերազմը վարել է առնվազն Ժուկովի մակարդակով
27.06.2023 | 19:54

Ժողվարչապետի այսօրվա պատասխանները Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին ամերիկյան դպրոցի՝ գործակալական, գրանտակերական՝ կատարյալ դրսևորում էր:

Սկզբունքը հետևյալն է՝ քո արածը, քո անելիքը բարդել այլոց վրա, նենգափոխել իրականությունը, հակառակ տպավորություն ստեղծել իրականության մասին:

Օրինակ, սա ասում է.

«Պատերազմի ժամանակ արձանագրած ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ մեր բանակն իր շարժվելու մեթոդների մեջ պրոբլեմ ուներ՝ մեծ մեքենաներ, մեծ խմբեր, մեծ տեսանելիություն: Ես գիտեմ, որ այդ բանավեճը մինչ օրս էլ կա: Մենք շատ դեպքերում զոհեր ենք ունեցել ոչ թե մարտում, այլ տեղաշարժվելիս»:

Իհարկե, մեծ կորուստներ կունենայիք տեղաշարժերի ժամանակ, բա Իոաննիսյան Դանիելն ու մյուս շպիոնական ցանցերն ինչո՞վ էին զբաղված:

Եվ ու՛մ հրահանգով են գործել:

Այդ ինչու՞ 2016-ին նման խնդիր չկար:

Սրանք հարցեր են, որոնց պաասխաններն ակնհայտ են, չէ՞: Կամ ասում է.

«Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանին չի պատկանել»:

Հետո հրաժարվում է մեկնաբանել, ասում է, թե կխոսի այդ մասին նիստի փակ մասի ժամանակ: Իսկ փակ մասի ժամանակ կասի, որպեսզի ռուսները չիմանան, թե, իբր, «Իսկանդեր» կրակելու իրավունքը հայերին չի պատկանել, ինչը լկտի սուտ է: Իրականությունն այն էր, որ ամերիկյան վերադասի կողմից նրան արգելված է եղել կիրառել այդ համակարգը՝ ադրբեջանցիներին զգալի վնաս չպատճառելու նպատակով: Կամ ասում է, թե, իբր, կասկածներ ունի, որ սահմանում թշնամուն չեն դիմադրել Հայաստանում իշխանափոխություն հրահրելու համար, հատկապես 2021-ի մայիսին, այնինչ հենց ինքն է հրահանգել չդիմադրել և հետ քաշվել՝ զիջելով Սև լիճը և շատ այլ տարածքներ, բայց մեղքը փորձում է բարդել այդ որոշումը կատարողների վրա:

Ինքն էր ասում, չէ՞, որ մտադիր չէ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսել, և այսօր այդ լիճն արդեն 100 տոկոսով է պատկանում ադրբեջանցիներին: Կամ ասում է, որ Քոչարյանը Ալիևի հետ Սադարակում քննարկել է Մեղրիի հանձնման հարցը՝ հղում կատարելով տակը …ող Հարությունյան Վաղարշակի վրա:

Դե, նման լկտի սուտ, նման ստոր նենգափոխում անելով էլ ու՞մ վրա էր հենվելու, հո նորմալ մարդու չէ՞ր վկայակոչի:

Եվ վերջում քննիչ հանձնաժողովը կպարզի, որ ժողվարչապետը իդեալական է աշխատել, պատերազմը վարել է առնվազն Ժուկովի մակարդակով, դրանից շատ բան անել հնարավոր չի եղել, քանզի բանակն ամբողջությամբ թալանված է եղել, իսկ եթե իշխանությունը ղեկավարեր պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը, Հայաստանը Երևանն էլ կկորցներ: Թեպետ այս մասին Սիմոնյան Ալենն արդեն խոսել է, դեռ պատերազմի ժամանակ, և լայն հավանության արժանացել նախրի շարքերում:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Քոչարյան Անդոնն էլ ասում է, թե, իբր, ՌԴ գենշտաբի պետ Վալերի Գերասիմովը պատերազմից մի քանի օր առաջ ասել է Գասպարյան Օնիկին, թե, իբր, պատերազմի ոչ մի վտանգ չկա: Տարրական Քոչարյան անդոնական լկտի սուտ.

սեպտեմբերի սկզբից Ռուսաստանից հազարավոր ահազանգեր են ստացվել, զորավարժանքների առաջարկ է արվել սրանց, որը մերժվել է:

Բայց սա, իհարկե, կապիկություն է, եթե պետության քաղաքական ղեկավարությունը որոշել է պատերազմում պարտվել և տարածքներ հանձնել, Գերասիմովի ասած-չասածն ի՞նչ կարող էր փոխել:

Ի դեպ, հայերը հեռու չեն Երևանից զրկվելու հեռանկարից, որոշողը Ամերիկան է, իսկ հայ ժողովրդի ընտրյալ իշխանությունը՝ կատարող: Շատ հնարավոր է, որ Սյունիքի օտարումից հետո թուրքերն ամերիկացիներին համոզեն հայերից վերցնել նաև Իռևանը: Դրա հանձնումն էլ, ինչպես և Արցախինը, կբարդվի նախկինների և ռուսների վրա.

*բանակում տռուսիկի դեֆիցիտ՝ Ալեքսանյան Վահագնը վկա, ոռը բաց ծառայեց հայրենիքին,

*տոտալ սով՝ Սիմոնյան Ալենը վկա,

*10 տոկոսով կրակող հրթիռներ՝ Փաշինյան Նիկոլը վկա,

*թալանված բանակ՝ ողջ գրատակերական հանրույթը վկա,

*ռուս-թուրքական տանդեմի առկայություն՝ հայ արևմտական քաղաքական միտքը, ամերիկաթուրք-ստրուկների աղանդը վկա:

Բա էսքան զուլումից հետո ժողվարչապետն էլ ո՞նց Երևանը պահեր:

Դիտվել է՝ 2137

Մեկնաբանություններ