ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հնարավորություններն ինչ-որ պահի ավարտվում են

Հնարավորություններն ինչ-որ պահի ավարտվում են
19.06.2023 | 13:56

Հայաստանի գլխավոր խնդիրը մնում է հնարավորությունների՝ ժամանակի և այլ ռեսուրսի սխալ տնօրինումը: Մենք այնքան հնարավորություն և էներգիա ենք վատնում, որ աշխարհի երեսին չլսված բան է:

Անկախությունից հետո ամեն ինչ արեցինք, որ երկիրը լքեն շուրջ 1.5 միլիոն մարդ. Սրանք բոլորը արժեք ստեղծող էին:

Բայց ամենավատն այն է, որ այս մարդկանց մեջ էին գիտության հազարավոր մարդիկ: Միայն ամերիկյան «Մասկի» և հայկական «Լույս» ծրագրերով Հայաստանից աշխարհի լավագույն համալսարաններում, վերջին 20 և ավելի տարիներին, սովորել են հարյուրավոր, իրականում՝ մի քանի հազար մարդ: Նրանց գերակշիռ մասը, այսինքն, գրեթե բոլորը՝ 90 և ավելի տոկոս, կամ Հայաստանում չի ապրում և ախատում, կամ էլ Հայաստանում է, բայց Հայաստանի համար չի աշխատում:

Ամեն առավոտ զարթնում եմ այն մտքով, որ ինքս էլ իմ պետության հետ վատնում եմ իմ հնարավորությունները: Ես չեմ օգտագործում ինձ բաժին ընկած պոտենցիալի նույնիսկ մեկ տոկոսը, որովհետև իմ գործը հանրային քաղաքականություն է, այսինքն, պետական կառավարման խնդիրները՝ սուղ ռեսուրսների ճիշտ և արդյունավետ օգտագործումը. Իրականում մեզ մոտ ընդհանրապես չկա կառավարում, ամենը ինքնահոսի է. Չկա պետական արդյունավետ համակարգ, և սրա պատճառով է, որ չենք զարգանում, այլ ոչ թե ռուսի, թուրքի, պարսիկի կամ այլոց պատճառով:

Ամեն առավոտ զարթնում եմ դեռ այն մտքով, որ գուցե մի օր հավաքվենք մտածել իմացող մարդկանցով և վերջապես քաղաքական պատասխանատվություն ստանձնենք սեփական երկրի համար:

Ամեն առավոտ նոր հնարավորություն է, բայց ամեն երեկո հասկանում ես, որ այդ օրն էլ վատնվեց, և պետությունը մնաց նույն վիճակում, իսկ իրականում ավելի վատացավ վիճակը:

Ես դեռ Հայաստանում եմ (քանի դեռ կյանք կա մեջս), դեռ զարթնում եմ հնարավորության հույսով, որ մի օր այլևս բաց չենք թողնի մեր հնարավորությունը:

Օրերն անցնում են, հնարավորություններն էլ՝ հետը, մենք էլ մաշվում ենք՝ ձախողելով սեփական կյանքը, որովհետև այն գիտակցաբար կապել ենք մեր ձախողված պետության կյանքի հետ, որ նրան ոտքի կանգնելու հնարավորություն տանք: Չեմ հանձնվել, բայց կյանքը անցնում է, ես ու դուք էլ՝ մեծանում, իսկ հնարավորությունները հավերժ չեն, ինչպես և կյանքը, դրանք ինչ-որ պահի ավարտվում են:

Իրար եկեք, զբաղվեք քաղաքականությամբ, որ ձեր փոխարեն ապիկարներն ու տգետները չորոշեն:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 3754

Մեկնաբանություններ