ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իշխանությունը վաղուց է հատել կարմիր գծերը

Իշխանությունը վաղուց է հատել կարմիր գծերը
01.06.2023 | 14:57

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ Միքայել Համբարձումյանի կնոջն աշխատանքից ազատելու քայլը, ինչպես ճիշտ բնորոշել էր Միքայել Համբարձումյանը, իշխանության պարզունակ վրեժխնդրություն է:

Ցավալի է, բայց ոչ զարմանալի այն, որ իշխանությունը վաղուց հատել է կարմիր գծերը: Եկեղեցու, բանակի և ընտանիքի դեմ պատերազմ հայտարարած իշխանավորներից այլ բան սպասելի չէ:

Իշխանության մեջ գտնվող, հայրենիք սիրող այն իշխանավորներին, որոնք օբյեկտիվ պատճառներով հրաժարական չեն տվել և ծառայում են պետությանը և ոչ թե՝ իշխանավորներին, կոչ եմ անում հիշել «Ոսկե կանոնը» (բումերանգի օրենքը):

Ի վերջո այս իշխանավորները ժամանակավոր են, մոտ ապագայում այլևս չեն լինելու: Նրանց մեղադրելու և հայհոյելու են նաև ժամանակին «դուխով» գոռացող իրենց պաշտպանները: Հենց այդ ժամանակ է պարզ երևալու այսօրվա իշխանավորի իմաստությունը և բարեխղճությունը:

Արա Զոհրաբյան

Դիտվել է՝ 3784

Մեկնաբանություններ