Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Զինվորն էլ կարծում է, թե թիկունքն ամուր է

Զինվորն էլ կարծում է, թե թիկունքն ամուր է
15.05.2023 | 22:47

Վերլուծաբանները, ոգևորված ու խոսքները մեկ արած, կրկնում են, որ Թուրքիայի ընտրությունները՝ անկախ արդյունքից, ուղղակիորեն անդրադառնալու են մեր երկրի վրա, սահմանային լարվածություն, էսկալացիաներ են սկսվելու:

ՈՒ էնքան ոգևորված են ասում, իրար հերթ չտալով, որ քիչ է մնում ասես՝ աչքներս լույս, մի աչքալուսանք էլ տվեք:

Այնքան թուլացանք, որ ամբողջությամբ կախվեցինք թուրքի եղանակի փոփոխությունից էլ. թուրքն իր տունը ռեմոնտ է անում, բայց մեր տանիքն է փուլ գալիս գլխներիս: էս ինչ կրակի մեջ ենք:

Տեսնես, մոտ օրերս քանիսի՞ տներն են էլի քանդվելու, քանի՞ զինվորներ են արդեն իսկ դատապարտված, որ գուցե այս պահին երազում են, մեկը՝ ուսումը շարունակելու, մյուսը՝ ամուսնանալու, տուն կառուցելու, ամենատարբեր երազանքներով դիրք ու սահման են պահում:

Դե արի ու քնիր, եթե հայ ես: Զինվորն էլ կարծում է, թե թիկունքն ամուր է, չի թողնի, որ ինքը զոհվի:

Այդպիսի թիկունքը, որ ժողովուրդ է կոչվում, ոչ մի ազգի չէի ցանկանա:

Հանգիստ քնեք ու վաղվա ձեր կենցաղի ողբալի անելիքները որոշեք, թե ուր եք գնալու, ինչ եք գնելու, ում եք գցելու, ում եք խաբելու, կարևորը՝ զոհվողը դուք չեք, 18-20 տարեկաններն են, պայմանագրային զինծառայողները:

Բոլորիս եմ ասում:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 9202

Մեկնաբանություններ