ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շնորհավոր տարեդարձդ, ազգիս վերածննդի մարմնացում հրաշք

Շնորհավոր տարեդարձդ, ազգիս վերածննդի մարմնացում հրաշք
10.04.2023 | 21:37

...Վաղ առավոտյան մի բուռ արև եմ բերել ամնքիդ։

Անցյալ տարի այս օրը` ապրիլի 10-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Ծաղկազարդը։ Եվ համացանցում կարդացինք բարի ավետիսը.Արցախյան երրորդ պատերազմում անմահացած Կարեն Միրզոյանի մայրը` Արաքսյա Մկրտումյանը որդի է լույս աշխարհ բերել, և փոքրիկը կրելու է հերոսացած եղբոր անունը` Կարեն։

Դժվար էր բառերով նկարագրել, թե ինչ ենք զգացել յուրաքանչյուրս այդ լուրը լսելիս, որովհետև, սա սովորական ծնունդ չէր։ Նա ազգի վերածնվելու հույսի մարմնավորումն էր։ Փոքրիկ Կարենը ծնվել էր իր ծնողներին ապրեցնելու համար, իսկ մեզ ասելու, որ գալու է մի սերունդ, ով թշնամուց վրեժ է լուծելու ոչ թե մարտի դաշտում, այլ միջազգային հարթակներում մաքառելով և մեր պատմական արդարությունը վերականգնելով։

Չի եղել մի օր, որ այս հրաշքի մայրիկի ու քույրիկի դիմագրքի էջերով չհետևեմ` ինչպես է մեծանում, ինչ նոր չարաճճիություններ է անում և մեզ զարմացնում իր մանկական երևակայությամբ։

Մի օր էլ այս հրաշքը իր ատամհատիկի արարողության ժամանակ ընտրեց իրավաբանի մասնագիտությունը։ Ինձ համար սա էլ էր սիմվոլիկ։ ՈՒ ես մտովի իրեն տեսա միջազգային իրավունքի մասնագետի դերում։ Նա այդ ոլորտում է հերոսանալու` հանուն իր հերոս եղբոր և մեր ժողովրդի անժամանցելի իրավունքի։

Փոքրիկ Կարենն այսօր դարձավ մեկ տարեկան։ Նա ծնվել է, ապրենք նաև մենք` հավատալով հայի գարունը դեռ գալու է և ստեղծելու ենք մեր հավերժ ներկա հերոսներին արժանի երկիր։

Շնորհավորում եմ տարդարձդ, հրաշք։ Աստված քեզ լուսավոր ճակատագիր պարգևի։ Եվ ինչ գործունեություն էլ ծավալես կյանքում, ամենից առաջ դառնաս մի հզոր հայ գերդաստանի պապ։

Աստված օրհնի ու պահպանի այս գանձին` անմահացած հերոսիս եղբորը։

Ամուր գրկում եմ Ձեզ, իմ սիրելի հերոսամայր...

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3014

Մեկնաբանություններ