ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչու՞ եք ականջներդ դեմ տալիս, որ լապշաներ կախի

Ինչու՞ եք  ականջներդ դեմ տալիս, որ լապշաներ կախի
15.03.2023 | 07:34

Ամեն ասուլիսից հետո գրեթե բոլոր լրատվամիջոցներով, սոցցանցերով, քաղաքական-հասարակական գործիչներով հայտարարում եք, որ նա ֆռցնում է, խաբում է, սուտասան է, հարցերին չի պատասխանում, էլի նման բաներ ու հիշեցնում, որ դավաճան է, որ երկիրը վաճառել է թուրքերին:


Լավ, իսկ ինչու՞ չեք բոյկոտում, արհամարհում, ինչու՞ եք գնում, ականջներդ դեմ տալիս, որ լիքը լապշաներ կախի ձեր պատրաստակամ ականջներից:
Բա բոյկոտեք, չէ՞ որ դուք բոլորդ եք ասում, որ նա ձեր վարչապետը չի, որ նա երկիրը տանում է կործանման:


Լավ, ինչո՞վ կբացատրեք դա:
Դրա համար էլ նա առայսօր իշխանություն է, որովհետև ընտրության գնացիք, բունկերից հանեցիք ու օրինականացրիք դրա «ռեինկառնացիան», ներեցիք ամեն ինչ ու հիմա էլի՝ կրկին, սոցցանցերով մեկ կսարքեք "День сурка"-ն՝
լցնելով ողջ լրատվությունն ու սոցցանցերը դրա նկարներով, էլի ժեխի համար ակամա կգովազդեք:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 6805

Մեկնաբանություններ