ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բանակը «վերակառուցեցին», հիմա էլ «հետախուզություն» են իրականացնելու

Բանակը «վերակառուցեցին», հիմա էլ «հետախուզություն» են իրականացնելու
23.12.2022 | 07:23

ԱԺ-ի «օղորմածիկ տատի բալա», նախկինների օրոք Սահմանադրական դատարանում «չաղացած» և վերջերս ամբիոնի հետ ձեռնամարտի բռնվող ՔՊ-ական երեսփոխանն ու մյուս ուսապարկերը՝ գրեթե բոլորը, միասնական շարված «11- մետրանոց տուգանային հարվածներ» էին կատարում Ռուսաստանի դարպասին՝ իրենց մտածված ու պլանավորած անգործունեության ու մեղքերի համար մեղադրելով ՌԴ-ին:


«Ժեխական կլասիկ» մտածողությամբ և նրանց ուղեղի համար նախատեսված մանիպուլյացիոն «կիսաֆաբրիկատային» մտքերով կերակրում ու սվաղում էին, ակամա մեղադրում ժողովրդի մշտապես իրենց ընտրող զանգվածին՝ միաժամանակ, թեթևությամբ ու հաջողությամբ անցում կատարելով արտաքին հետախուզական ծառայության ստեղծմանը:
Դե, իրենք գործակալական փորձի, ցանցի և կոնտինգենտի մասնագետներ են:
Բանակը «վերակառուցեցին»՝ ելակով ու մայկա-տրուսիկով, ոստիկանությունը «ՊՊԾ-ացրին» սորոսական ոճով, հիմա էլ, բնականաբար, հետախուզություն են իրականացնելու համաշխարհային, միջազգային մակարդակով:


Արցախի, նրա կորուստների և հումանիտար ճգնաժամից դուրս բերելու հավեսը չունեն իրենք:
Իսկ Ադրբեջանի թուրքերը քրտնաջան, հետևողական ու արդյունավետ աշխատում են, վայելում ամերիկացիների, «եվրոյոնջաների միության» բարեհաճությունն ու համագործակցությունը, մեծ եղբոր՝ Թուրքիայի դուխով քլնգում Ռուսաստանին, զորավարժություններ անցկացնում և անվտանգային լուրջ խնդիրներ իրականացնում՝ դիրք առ դիրք առաջանալով:


Դե, իսկ դուք՝ իշխանություն կոչեցյալներդ և գրեթե բոլորդ, «նստած ծառի տակ, նկարում եք նապաստակ»:
Դա ձեզ մոտ լավ է ստացվում:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 10245

Մեկնաբանություններ