ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սեփական շահերը չգիտակցելու գինը

Սեփական շահերը չգիտակցելու գինը
11.11.2022 | 07:29

Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, ու ինչպես է դա անդրադառնալու մեզ վրա:
Պարզ է, որ առանց Խերսոնը հանձնելու, պատերազմը չէր սառեցվելու, որովհետև ողջ կենտրոնական Ուկրաինան, մինչև Կիև, Դնեպրով բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի Սև ծով, նաև՝ երկրի ներսում։ Հանձնելով Դնեպրի աջ ափը՝ Ռուսաստանը կատարում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պահանջը պատերազմը սառեցնելու համար, մյուս կողմից, գետի ձախ ափը պահելով, կարող է ցանկացած պահի կանգնեցնել նավարկությունը՝ դրանով ազդելով իրավիճակի վրա։


Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Ենթադրենք, այս վարկածը ճիշտ է, այդ դեպքում ի՞նչ է շահել ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմից։
-Եվրոպան մեկուսացրել է Ռուսաստանից, ռուսական էժան հումքից ու կանգնեցրել է ԵՄ տնտեսական զարգացումը, նրան զրկելով իր հետ մրցակցելու հնարավորությունից։
-Եվրոպան զրկելով ռուսական էժան էներգակիրներից՝ նստեցրել է իր թանկ գազի ասեղի վրա՝ ստանալով գերշահույթներ։
-Եվրոպայի արդյունաբերության մի հատվածը կտեղափոխվի ԱՄՆ, դրանով կվերականգնի ԱՄՆ-ի արդյունաբերությունը։
-Եվրոպայի ու Ռուսաստանի միջև Ուկրաինայով, Բալթիկ ծովով ու Լեհաստանում պատնեշ սարքելով, փակում է չինական ապրանքների էժան բեռնափոխադրումների կարևոր ցամաքային ուղին։


-Փակել է ռուսական զենքի շուկան, որն իր մրցակիցն էր։
-Թուլացրել է Ռուսաստանն ու նեղացրել Ռուսաստանի ազդեցության գոտին։
Կարելի է շարունակել թվարկել ձեռքբերումները։ Եթե պատերազմը սառեցվի, ապա պետք է ենթադրել, որ Ռուսաստանը կընդունի ԱՄՆ-ի խաղի որոշ կանոնները։ Պարզ է, որ կա մի սահման, որն ԱՄՆ-ը չի կարող անցնել՝ միջուկային տերության դեմ գործելով։ Ռուսաստանին կմնա Ուկրաինայի տարածքի մնացած հատվածը, սակայն ռուսական տնտեսությունն ունի ծանր կորուստներ ու վերականգնվելու համար երկար ճանապարհ է անցնելու։
Հիմա, ելնելով այս կանխավարկածից, պետք է մտածել ԱՄՆ-ի հաջորդ քայլերի մասին։ Կարծես թե հաջորդ թատերաբեմը լինելու է Մերձավոր Արևելքը, և հիմնական թիրախը լինելու է Իրանը, որը հենց մեր ռեգիոնում է գտնվում։ Պետք է հասկանալ, թե ինչ պարտիա է խաղարկվելու։ Ռուսաստանը մնում է Կովկասում կարևոր խաղացող, բայց Իրանի ապագա դերն է դեռ պետք հասկանալ։
Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա դա արդեն երկարատև ու բարդ պարտիա է։
Իսկ ՈՒկրաինա՞ն ինչ է լինելու։ Ուկրաինան զոհ է՝ ուրիշի խաղերի մեջ մտնելու ու օգտագործվելու համար։ Կորցնում է որոշ տարածքներ, մտնում է տնտեսական ու բարոյահոգեբանական հետպատերազմյան խորքային ճգնաժամի մեջ, ունի բնակչության մեծ կորուստներ, որոնց մի մասը դեռ շարունակելու է արտագաղթել, մի մասը' ընդմիշտ։ Դա է սեփական շահերը չգիտակցելու և արտաքին կողմնորոշումներ ունենալու գինը։


Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 8419

Մեկնաբանություններ