ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արմեն Գրիգորյանը հերթական զոհն է. Ռոբերտ Մելքոնյան․․․

Արմեն Գրիգորյանը հերթական զոհն է. Ռոբերտ Մելքոնյան․․․
16.07.2022 | 08:29

Եվ բոլորս ենք մեղավոր՝ արդեն չորս տարուց ավելի:
Առավել մեղավոր ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից, մեղավոր ենք Սփյուռքով, Արցախով, Հայաստանով, առավել ևս՝ այս ապօրինի իշխանություններն իրենց ընտրող գոյանքներով:
Արմեն Գրիգորյանն այս կեղծ թավշյա իշխանությունների պատերազմի, զրկանքների, քաղաքական, իրավական, անօրինականության, «բեսպրեդելի» հերթական զոհերից մեկն է։
Իսկ ընդդիմությունը քայլում էր, այսօր է՞լ է քայլելու...


Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակն էլ է վատ, Չալաբյանինն էլ կարծես, և մյուս քաղաքական բանտարկյալներն էլ են վատ վիճակում ու անօրինականության զոհ։
Ես չեմ հիշում, որ քննչական մարմինների տեղադրված ղեկավարները ինչ-որ անհանգստացած լինեին ձեր քայլերթերից՝ հերթական, նույն կատարմամբ, նույն կոչերով՝ Արջամկան օրվա նման:


Զարմանալի անհետևանք:

Դիտվել է՝ 7260

Մեկնաբանություններ