ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Չի կարող ճշմարտություն բարձրաձայնողն ու արդարություն պահանջողը ընդդիմադիր համարվել»

«Չի կարող ճշմարտություն բարձրաձայնողն ու արդարություն պահանջողը ընդդիմադիր համարվել»
31.05.2022 | 07:29

Հանգամանքների պարտադրանքով, հեռուստատեսությամբ եմ հետևում մայրաքաղաքում ընթացող անհնազանդության և բողոքի գործողություններին: Անկեղծորեն, ապշած եմ ոչ այնքան ոստիկանության բռնի վերաբերմունքից խաղաղ բնակչության նկատմամբ (դրանց կաշին դաբախանից է հայտնի, և, ինչպես հաճախ ցուցարարներին են ոմանք առաջարկում սահման գնալ, ես էլ խորհուրդ կտայի նրանց ցուցադրել իրենց «քաջագործությունները» թշնամու և ոչ թե սեփական անպաշտպան ժողովրդի նկատմամբ), որքան իրենց առանձնասենյակներում վեր ընկած նախարարիկների, որոնք հավանաբար չեն կարողանում զմռսված հետույքները պոկել բաղձալի աթոռներից և իջնել ցուցարարների մոտ կամ հրավիրել նրանց պատվիրակներին և զրուցել մարդավարի ու դադարեցնել այն խայտառակությունը, որ տեղի է ունենում իրենց ամրակուռ պատերից դուրս: ՈՒմի՞ց եք սարսափում, այն ժողովրդի՞ց, որի ընտրյալն եք համարում ձեզ և որի հաշվին քարշ եք տալիս ձեր անիմաստ ու անփառունակ գոյությունը:


Ի դեպ, «ընդդիմություն» արտահայտությունը արդեն կորցրել է իր բուն նշանակությունը, քանզի չի կարող ճշմարտություն բարձրաձայնողն ու արդարություն պահանջողը ընդդիմադիր համարվել: Այդ իրողություններին հակառակվող, ստի և կեղծիքի անգերազանցելի մորթապաշտներն են ընդդիմադիր՝ արժեքներին և սրբություններին:
Խելքի եկեք:
Գիշերվան միշտ հաջորդում է լուսաբացը: Վաղը չկուրանաք լույսից:


Դավիթ Սարգսյան
Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 5365

Մեկնաբանություններ