ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Երբ երկար նայում եք անդունդին...»

«Երբ երկար նայում եք անդունդին...»
27.05.2022 | 07:31

Դիմադրության շարժման կազմակերպիչ-ելույթ ունեցողներին նրբորեն հիշեցրեք Նիցշեի ասույթը. «Երբ երկար նայում եք անդունդին, հիշեք, որ անդունդն էլ նայում է ձեր մեջ»:
Սա բնության օրենքն է, որով չարը բազմապատկվում է, բարին՝ առաջ գնալու փոխարեն:
Ասել կուզի՝ մի լճացեք տեղում, օգտակար եղեք, թող մարդիկ տեսնեն տարբերությունը:
Մարդիկ հոգնել են իրենց իմացածն անվերջ լսելուց, նույն երգն ու պարը. դա տանում է բթացման:


Մենք ակամա հիվանդացնում ենք առողջ մնացած հանրությանն էլ, ստիպում նրան իներտանալ:
Մեր թերություններից մեկն էլ շատ խոսելն ու քիչ գործելն է, բոլորս հրաշալի ճառասաց թեորետիկներ ենք:
«Մկների ժողովն» էլ աչքներիս առաջ առաջ պահենք՝ ամենամատչելին ու մեզ հարազատ դասը:


Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 6447

Մեկնաբանություններ