ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Պետք է ապացուցենք, որ Վահե Ղազարյանը ճիշտ էր, իսկ նիկոլը՝ սխալ»

«Պետք է ապացուցենք, որ Վահե Ղազարյանը ճիշտ էր, իսկ նիկոլը՝ սխալ»
06.05.2022 | 08:27

Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ այսօր առավել ագրեսիվ էին. գազազած հարձակվում էին խաղաղ երթ անող քաղաքացիների վրա:
Գիտե՞ք ինչու:


Երեկ «Դիմադրության շարժման» ճնշման տակ ոստիկանությունը երկու անգամ նահանջել է, ինչը չի վրիպել նիկոլի աչքից ու գցել է հերթական շիզոֆրենիկ նոպայի մեջ:
Իմ ունեցած ստույգ տեղեկություններով՝ ԱԺ շենքից էվակուացվելուց հետո գազազած հարձակվել է ՀՀ ոստիկանապետի վրա՝ պահանջելով բացատրություն ոտիկանների նահանջի ու ցուցարարների պահանջները կատարելու համար:
Վահե Ղազարյանը փորձել է անմեղսունակության վիճակում գտնվող նիկոլին բացատրել, որ չզիջելու դեպքում կլինեին բախումներ, հնարավոր է նաև զոհեր, և ոստիկանության որոշումները՝ զիջել ընդդիմությանը ու կատարել նրա պահանջները, պայմանավորված էին բախումներից խուսափելու և արյուն չթափելու հրամայականով:
Վահե Ղազարյանը փորձել է սրան բացատրել, որ բիրտ ուժի կիրառումը չի լուծի խնդիրը, է՛լ ավելի կգրգռի հանրությանը ու շեշտակի կավելացնի փողոց դուրս եկող ցուցարարների թիվը:
Նիկոլի պատասխանը եղել է շատ կոշտ՝ ճնշեք բողոքի ալիքը, բերման ենթարկեք բոլորին, փռեք ասֆալտին, ծեփեք պատերին, եթե հարկ լինի, արյուն թափեք, միայն թե դադարեցրեք այս ցույցերը:


Այսօր ոստիկանների կատարած վայրագությունները խոսում են այն մասին, որ ոստիկանապետը որոշել է մասամբ կատարել նիկոլի ցուցումը և ցույց տալ նրան, որ բիրտ ուժը չի կանգնեցնելու բողոքի օրեցօր աճող ալիքը:
Հիմա մենք պետք է ապացուցենք, որ Վահե Ղազարյանը ճիշտ էր, իսկ նիկոլը՝ սխալ:
Այսօր ժամը 18.30-ին, բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում ու ցույց տանք նիկոլներին, որ մեզ ճնշել ու վախեցնել այլևս հնարավոր չէ, նիկոլն այլևս ավարտված մարդ է ու պետք է հեռացվի իշխանությունից:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 8786

Մեկնաբանություններ