ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դուք միայնակ չեք

Դուք միայնակ չեք
28.12.2020 | 09:50

Մեծ Բրիտանիայի Ելիզավետա երկրորդ թագուհին ավանդույթի համաձայն դիմեց ազգին սուրբծննդյան շնորհավորանքով: Նա ընդգծեց, որ լոկդաունի պատճառով առանց ընտանիքի անդամների ամանորը նշողները միայնակ չեն: «Նույնիսկ ամենամռայլ օրերին նոր լուսաբացի հույս կա»՝ ասաց թագուհին: Թագուհին և նրա ամուսինը՝ Էդինբուրգի հերցոգն այս տարի տոնը նշում են ընտանիքից առանձին՝ Վինձորի դղյակում և տարեմուտի ուղերձը թագուհին հղել է Վինձորից: Սովորաբար արքայական ընտանիքը Սուրբ ծննդին հավաքվում է Սանդրինգհեմի դղյակում, բայց կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով ավանդույթը խախտվել է: Թագուհին նաև ներկա չի լինի սուրբծննդյան պատարագին, որ խուսափի մարդկանց կուտակումից: «Որքան էլ զարմանալի է, տարին, որ բաժանել է մարդկանց, իրականում նրանց մերձեցրել է,-նշել է թագուհին:-Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում մարդիկ պատվով ընդունեցին իրենց նետված մարտահրավերն այս տարի, և ես հպարտ եմ ու խորապես ցնցված ոգու այս լուռ համառությամբ»: Ելիզավետա երկրորդը տրտնջացել է, որ բոլոր կրոնների ներկայացուցիչները չեն կարող հավաքվել տոները նշելու, բայց նկատել է, որ կյանքը շարունակվում է: «Իհարկե, մեզնից շատերի համար այս շրջանը տխրության հետ է շաղկապվել,-ասել է նա:-Ինչ-որ մեկը սգում է մերձավորների կորուստը, ինչ-որ մեկը կարոտում է բարեկամներին ու հարազատներին՝ հարկադրված լինելով նրանցից հեռու մնալ անվտանգության նկատառումներով, մինչդեռ բոլորը Սուրբծննդին պարզապես ուզում են գրկել իրար ու միմյանց ձեռք սեղմել: Եվ եթե դուք նրանց թվում եք, իմացեք՝ դուք մենակ չեք, ես ձեզ հետ եմ մտքով ու աղոթքներով»: Թագուհին հատուկ երախտագիտություն է հայտնել երիտասարդներին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում էին, «բարի սամարացիներին», որ հոգ էին տանում իրենց շրջապատին: «Մենք շարունակում ենք ոգևորվել անծանոթ մարդկանց բարության դրսևորումներով ու մխիթարվել, որ նույնիսկ ամենամռայլ շրջանում մնում է լուսաբացի հույսը»՝ ասել է թագուհին:


Խաղաղ Սուրբ Ծնունդ՝ առանց հարազատների: Այսպիսին է 2020-ի ամանորը՝ արքայական ընտանիքը պահպանում է սահմանափակումները, որ տարածվում են Մեծ Բրիտանիայի բոլոր բնակիչների վրա: Թագուհին և Էդինբուրգի հերցոգը Վինձորում են: Ընտանիքի մյուս անդամները տոնը նշում են իրենց տանը՝ արքայազն Չառլզը և Կամիլլան Գլոստերշիրի կոմսության իրենց տանը, արքայազն Ուիլյամը և Քեյթը Նորֆոլկի կոմսությունում:
BBC


Հ.Գ. 2020-ի մարտից հոկտեմբեր Ելիզավետ երկրորդը չի մասնակցել հանրային միջոցառումների: 72-ամյա արքայազն Չառլզը հիվանդացավ Covid-19-ով ու բուժումն անցկացրեց Էդինբուրգում, արքայազն Ուիլյամը ևս ապրիլին դրական տեստ էր ունեցել, որ պաշտոնապես չհաստատվեց: Սա թագուհու երրորդ ուղերձն էր այս տարի: Ապրիլին, երբ կոշտ լոկդաուն էր երկրում, նա հայտարարեց, որ Բրիտանիան հաջողության կհասնի վիրուսի դեմ պայքարում: Մայիսին, երբ նշվում էր երկրորդ աշխարհամարտի 75-ամյակը, նա նշեց, որ մարդկանց արձագանքը վիրուսի հետ կապված իրավիճակին, դատարկված փողոցները լցրել է սիրով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ