ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շատ բարձ­րաս­տի­ճան իշ­խա­նա­վոր­ներ հրա­ժար­վել են եր­թին մաս­նակ­ցելուց

Շատ բարձ­րաս­տի­ճան իշ­խա­նա­վոր­ներ հրա­ժար­վել են եր­թին մաս­նակ­ցելուց
21.12.2020 | 23:24

Դեկ­տեմ­բե­րի 19-ի տխ­րահռ­չակ սգո եր­թը հարթ չի ան­ցել իշ­խա­նա­կան շր­ջա­նակ­նե­րում։ Շատ բարձ­րաս­տի­ճան ՔՊ-ա­կան­ներ հրա­ժար­վել են մաս կազ­մե­լուց այդ խայ­տա­ռակ բե­մա­կա­նաց­մա­նը։ Մաս­նա­վո­րա­պես‚ որ ներ­կա չէր փոխ­վար­չա­պետ‚ կար­կա­ռուն ՔՊ-ա­կան Տիգ­րան Ա­վի­նյա­նը։

Ընդ ո­րում‚ եր­թին չի մաս­նակ­ցել նաև Տիգ­րան Ա­վի­նյա­նի ամ­բողջ գրա­սե­նյա­կը։ Եր­թին ներ­կա չի ե­ղել‚ հա­մե­նայն դեպս‚ կադ­րե­րում չի նկատ­վել նաև Երևա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նը։ Սա խո­սում է այն մա­սին‚ որ շա­տե­րը ձեռ­քե­րը լվա­նում են վար­չա­պե­տի ա­թո­ռը զբա­ղեց­նող ան­ձից և չեն ցան­կա­նում դառ­նալ նրա քմա­հա­ճույք­նե­րի զո­հը։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 1948

Մեկնաբանություններ