38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արփինե Հովհաննիսյան. Այո ասելով քաղաքական դիակ վարչապետի՝ պաշտոնի նշանակման առաջարկին՝ այո եք ասում 5000 զոհերին

Արփինե Հովհաննիսյան. Այո ասելով քաղաքական դիակ վարչապետի՝ պաշտոնի նշանակման առաջարկին՝ այո եք ասում 5000 զոհերին
22.11.2020 | 16:29

«Երեկ գրել էի այն մարդկանց մասին, ովքեր «խիզախություն» ունեն հողատու, դավաճան, անպատիվ, թուրքի ստրուկից պաշտոն ստանալ։ Շարունակելով թեման՝ մի երկու վատ լուր հայտնեմ հավակնորդ տիկնանց ու պարոնների համար»՝ ֆեյսբուքում գրել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։

«Եթե դուք, առաջնորդվելով լրիվ պրագմատիկ հաշվարկով, սուր ցանկություն ունեք ձեր անվան դիմաց տեսնել «տիկին նախարար» կամ «պարոն նախարար» բառերը. Եթե մտածում եք, անգամ եթե 10 օր էլ լինի, ռեզյումեիս մեջ թող գրվի, վաղը պետք կգա. Եթե դուք մտածում եք բա ուրիշ էլ ե՞րբ է հարմար պահ քան էս խառը շրջանը, էլ ով պիտի ձեր պես միջակությանը, սորոսականին, քծնողին, տակը փորողին, միջին չինովնիկին նշանակի նախարար ԱՊԱ տեղեկացնեմ՝
Դուք տիկին կամ պարոն նախարարի կողքը ու դրանից էլ ավելի յուղոտ տառատեսակով ստանում եք «տիկին կամ պարոն դավաճան», «տիկին կամ պարոն մարդասպան» տիտղոսները։ Բացատրեմ ինչու.
Ձեր նախորդները ԱԼԻԲԻ ունեին՝ իրենք կարող են ասել, որ չգիտեին ստորագրվող թղթի մասին, չգիտեին իրական կորուստների մասին, դուք դա չեք կարող։
Ասելով այո քաղաքական դիակ վարչապետի առաջարկին՝ ԱՅՈ եք ասում մոտ 5000 զոհերին, կրկնակի վիրավորներին, 100000 տնավեր եղածներին, Շուշիի ու Հադրութի հանձնմանը, Մեղրիի ու Լաչինի միջանցքներին ու ամբողջ դավաճանությանը։ Դուք մինչ այս պահը շարքային չինովնիկ էիք հիմա դառնում եք դավաճանական խունտայի մաս, որի դեմ ես անձամբ առանց կարմիր գծերի պայքարելու եմ։


Բադասյանական կամ արայիկհարությունյանական կամ արսենթորոսյանական քանդած համակարգը ձեզնից ոչ ոք չի կարող շտկել։ Դուք այդքան խելք ու պատկերացում չունեք։ Դա ձեզնից չեն էլ ակնկալում։ Դուք ընդամենը քաղաքական դիակի գրիմի մի ԴԺԳՈՒՅՆ գույնն եք դառնում։ Դուք դրոշմում եք ձեր քաղաքական ու բարոյական մահկանացուի ակտը։ Սա դեռևս բարեկամական հուշում է։


Հ.Գ. Ձեր նշանակումները ճանաչվելու են անվավեր։ Դուք հանգիստ չեք ապրելու՝ ընդհուպ մինչև պերսոնա նոն-գրատա։ Սա անհատական բեռ է։ Ո՜չ ավել ու ո՜չ պակաս»։

Դիտվել է՝ 2924

Մեկնաբանություններ

դարձ կապ