38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ռոբերտ Մելքոնյան․ Ինչո՞ւ հարևան Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը հաջողությամբ պսակվեց, իսկ Հայաստանում՝ ոչ

Ռոբերտ Մելքոնյան․ Ինչո՞ւ հարևան Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը հաջողությամբ պսակվեց, իսկ Հայաստանում՝ ոչ
03.07.2020 | 20:47

Ինչու՞ հարևան Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը հաջողությամբ պսակվեց, իսկ Հայաստանում ոչ: Այլ ընդհակառակն այն մոլեգնեց, ճգնաժամի ու գրեթե դժոխքի վերաճեց...
Ո՞րն է պատճառը...
Մենք տարածքով, բնակչության թվով, մենթալիտետով, ազգային առանձնհատկություններով, ծեսերով սովորույթներով գրեթե նույնն ենք, կամ շատ քիչ ենք տարբերվում: Վրաստանում նույնիսկ ավելի բարդ է, քանի որ զբոսաշրջիկները, օտարերկրացիները, այլ ազգային փոքրամասնություններն են շատ, նաև կրոնական այլ դավանանքի պատկանողները՝ ադրբեջանցիներ և թուրքեր հատկապես: Չեմ կարծում, որ Վրաստանի քաղաքացիները մեզանից ավելի մաքուր կամ կազմակերպված կենցաղ, վարք ու բարք ու սպասարկման ծառայություններ ունեն՝ ըդհակառակը:


Վրացիննները նաև սիրում են ծեսերը, միջոցառումները ճոխ, ցուցադրական, տարբերակվող կազմակերպել՝ լինի հարսանիք, թե սգո արարողություն կամ այլ միջոցառում:
Իմ կարծիքով ուղղակի նրանք շուտ ըմբռնեցին վտանգը, շուտ ընկալեցին խնդիրները և արագ ու կազմակերպված՝ պետական մակարդակով, սկսեցին համապատասխան հստակ գործողություններ իրականացնել, անմիջապես կարանտին սահմանել ու խստորեն հետևել՝ հետագայում թուլացնել աստիճանական, սոցիալական լուրջ օգնություններ և միջոցներ ձեռնարկելով:


Երբ նրանք կազմակերպված ու նպատակային սկսեցին նույնիսկ մարդաշատ փողոցները, հասարակական վայրերը, հաստատությունները ախտահանել, մենք՝ հայերս, մեր բնավորության համաձայն չարախնդում էինք, իսկ Երևանի քաղաքապետի պաշտոնում տեղադրվածը պաղկված էր ինչ-որ փեշի տակ:
Մեր իշխանությունները մոռանալով, որ իրենք պետական այրեր են, որ իրենք պատասխանատու են ողջ երկրի ու ժողովրդի համար, զբաղված էին քրեական վրիժառությամբ ու պետական տարբեր օղակների՝ տվյալ դեպքում Սահմանադրական դատարանն ամեն գնով նվաճելու մարմաջով ու մոլության հասնող ցանկությամբ:
Եվ այլ երկրների պետական մակարդակի պայքարին զուգընթաց, Հայաստանի իշխանություններն իրականացնում էին քարոզարշավ՝ հանդիպումներով, ողջագուրանքներով ու գրկախառնություններով, բնականաբար այդ զզվելի ժահրը տարածելով...


Նրանց մոտ իսպառ բացակայեց պետական պաշտոնյային բնորոշ ամենակարևոր հատկանիշներից մեկը՝ պետական մտածողությունը, մտահոգությունը քաղաքացիների առողջության ու կյանքի համար, և գերակշռեց պոպուլիզմը, անձնական ամբիցիաները, անկում ապրած վարկանիշն ամեն գնով վերականգնելու գերխնդիրը, ՀՀ քաղաքացիներին ու աշխարհին ինչ-որ բան ապացուցելու մարմաջը:
Հետագայում էլ կարանտինը, վիրուսի դեմ պայքարի կազմակերպչական ողջ աշխատանքները իրականացվեց խիստ բացասական, անկազմակերպ, առանց հսկողության, առանց տրանսպորտային հոսքերի նկատմամաբ հսկողություն իրականացնելու և անհրաժեշտ մեկուսացում ապահովելու:


Ճիշտ է բնակչությունը խնդիրներ ունի, սակայն հիմնական մեղավորը իշխանությունները, պետական կառույցներն են, որոնց համավարակի նկատմամբ քամահարական մոտեցման, հետագայում փնթի ու վատ աշխատանքի արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք:
Եվ նույնը շարունակվում է առայսօր՝ դիմակներ բաժանելու և իրացնելու «լուրջ» գործընթացը վկա...

Դիտվել է՝ 1836

Մեկնաբանություններ