Խոր վիշտով կը հաղորդեմ մահուան գուժը սրտակից ընկերոջս, մեծատաղանդ գեղանկարիչ,
մեծատառով հայ և ոսկետառով մարդ՝ Էդման Այվազեանի, որ յանգեաւ ի Տէր այսօր, 25 Մարտ 2020-ին, առաւօտ կանուխ, Լոնտոնի St George’s հիւանդանոցին մէջ։ Հանգուցեալը հիւանդանոց ընդունուած էր սրտի հետ առնչուած քննութիւններու համար, ուր ան վարակուած էր մահացու Corona ախտով։
Այս մասին տեղեկացնում է լոնդոնաբնակ բարերար, գրող, հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ Ասատուր Գյուզելյանը:
Էդման Այվազյան ծնվել է Թեհրանում, 1932-ին: Ծովանկարիչների թագավորական միության, նաև Լոնդոնի գեղանկարիչների թագավորական ինստիտուտի անդամ է: