Կորոնավիրուս
25.02.2020 | 00:52
Բազմիցս ենք ասել` վիբրացիաները Ջրհոսի ժամանակահատվածում անչափ արագացել են. պատճառահետևանքային, այն է` ցանած-հնձածի նորմն աշխատում է արդեն տիեզերական արագությամբ: Ասել էինք` սուր վերցնողը սրից է ընկնում: Չտարվենք բայղուշությամբ, բայց և արձանագրենք. այո, այս վիրուսը, ինչպես և մնացյալ մակաբույծները հոգևորի հայելային արտահայտությունն են, և որքան մոտենում են արմագեդոնյան ժամանակները, այնքան մաքուրն ավելի է մաքրվում, կեղտոտն ավելի կկեղտոտվի, և պայքարը հենց այդպես է ընթանալու:
Հասկանալի է, կորոնավիրուսն առաջին հերթին քաղաքական գործիք է, սակայն կծառայի հոգևորին: ՈՒ այստեղ, գոնե մենք, որպես քրիստոնեությունն առաջինը ընդունած ազգ և «կոդ», պետք է հասկանանք, որ անգամ վիրուսի հորիզոնական հիվանդություն լինելու պահը չէ որոշիչը. այլ կորոնավիրուսի ուղղահայաց սպառումը, որովհետև մեկ և ընդմիշտ Աստվածաշնչում ասված է՝ երբ տկար եմ, այն ժամանակ հզոր եմ: Չմոռանանք` սկսվել է Մեծ պահքի ժամանակահատվածը, որն անձնաքննության և ուրույն խոկումի եզակի միասնական տարածք է` ոչ միայն Աստծուն մերձենալու, այլև Ճշմարտությունը ճանաչելու առումով, այնպես որ, կորոնավիրուսը, գոնե հոգևոր տեսանկյունից, հնարավորության դուռ է. եթե այն կարողացանք բացել, կկարողանանք դուրս գալ այս մեծ արմագեդոնյան լաբիրինթոսից, եթե ոչ…
Սա՝ կորոնավիրուսի «հոգևոր» պատկերի մասին: Այժմ՝ քաղաքական: Քանիցս արձանագրել ենք. այն կենսաբանական զենք է` «հարկավորների» կողմից ստեղծված` «հարկավորների» համար: Նկատենք` առաջին տեղում Չինաստանն է` համաճարակի տարածման ցուցանիշներով, երկրորդ տեղում` Իրանը, որոնք խանգարում են ԱՄՆ-ին «հանգիստ» ապրել, տիրանալ համաշխարհային ռեսուրսներին, ու քանի որ Ջրհոսի ժամանակահատվածը նրբացման ժամանակահատված է, պատերազմները, անգամ գունավոր հեղափոխությունները համաշխարհային տիրապետության հասնելու «հիմար գործիքներ» են արդեն: Աշխարհի տերերին հարկավոր է ամբողջը և` հիմա, ու մինչ Իդլիբում իսկական, գրեթե իրական կռվի մեջ են Ռուսաստանն ու Թուրքիան, նույն ժամին ԱՄՆ-ը «կենսաբանություն» է զարգացնում Իդլիբի շուրջ եղող երկրներում` թագավիրուսով:
Հարցնում եք` իսկ ինչու՞ է այդ դեպքում իրական-առարկայական պատերազմ Իդլիբում, երբ կարելի էր այդքան «նուրբ» լուծել հարցերը: Կորոնավիրուսը հողը դեռ չի վարակում, մեռցնում, տանում դնում է Թուրքիայի ու ԱՄՆ-ի դռանը. այն արյամբ է ձեռք բերվում. Թուրքիան ԱՄՆ-ի օգնությամբ Սիրայի հողերն է նվաճում, ժամանակակակից բնութագրմամբ` տարածաշրջանի հիբրիդային «առգրավում» է տեղի ունենում:
Կանգ կառնի՞ այս գործընթացը՝ կախված է «մեծերի» պայմանավորվածություններից, Ռուսաստանի «մինչև ուր» գնալու կամքից ու որոշումից:
Հարցնում եք՝ բա մե՞նք: Դե, մենք հեղափոխություն արեցինք` թավշյա, ոչ բռնի, միկրո և այդպես շարունակ, ինչն էլ վերը նշվածի բաղկացուցիչներից մեկն էր, բայց՝ այնքանով մեծ խաղացողներին հետաքրքիր, որքանով դրանք առնչվում են Իրանի ու Ռուսաստանի շահերին: Իրանը, որպես երկիր, փակվեց խիստ յուրահատուկ` «կորոնավիրուս» ակցիայի շրջանակում, և այդ աղեղից դուրս գալու կարողություն ու ուժ կգտնի իր մեջ (տա Աստված), հարցը մասամբ առկախված է:
Ո՞ր հարցը. տարածաշրջանի, մեր դեպքում` Ղարաբաղի, դրանով պայմանավորված՝ Հայաստանի: ՈՒ հիմա իմաստ ունի՞ հայոց «բազմաչարչար» թավշյա, ոչ բռնի իշխանություններից որևէ լավ բան սպասել, երբ իրենք բերված են հենց այս օրերի համար և հարմարեցված են հենց այս կորոնավիրուսոտ օրերին։
Բայց առաջին հերթին` Ղարաբաղյան խնդրի մասով. չէ, դուք պատկերացնու՞մ եք` գրեթե չորս սահմանները փակ Հայաստանում, ուր իշխողը ոչ միայն մանուկ ու մերկ, վրիժառու ու քինախնդիր, անկարող ու տարերային է, այդ երկրում մեկ էլ կորոնավիրուս է «հայտնվում»: Մի քայլ էլ առաջ գնանք ու բայղուշ դառնանք` հարցադրմամբ. իսկ եթե այդ այլանդակ վիրուսը թափանցի բանակ, զորքեր, զորամասեր սեփական ստեղծագործության բառերով Հայկ Ստվերին երգի պատվեր տվածներն ի՞նչ են անելու:
Այո, կապիտուլացվելու են` պայմանագրի կամ պատերազմի տեսքով:
Բայց, քանի որ Մեծ պահքի շրջան է, մենք այդ հայելին շրջում և Տիրոջ ներկայության մեջ ենք բերում հայոց բոլոր խնդիրներն ու ցավերը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ