ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գլխուղեղի մեկ կիսագունդ ունեցող տղամարդը 60 տարի հետո է իմացել այդ մասին

Գլխուղեղի մեկ կիսագունդ ունեցող տղամարդը 60 տարի հետո է իմացել այդ մասին
13.07.2019 | 15:06

Օրեր առաջ Մերձմոսկվայի շրջանի բնակիչներից մեկը, շարժունակության հետ կապված որոշակի խնդիրներ զգալով, դիմել է բժիշկներին: Այն, ինչ պարզել են վերջիններս, ուղղակի ապշեցնող է,-գրում է «Московский Комсомолец» լրատվականը:


«Հետազոտությունները պարզել են, որ տղամարդու մոտ բացակայում է գլխուղեղի ձախ կիսագունդը: Հանգամանքը, սակայն, չի խանգարել, որ 60-ամյա տղամարդը բարձրագույն կրթություն ստանա, պարտադիր զինվորական ծառայություն անցնի, ընտանիք կազմի: Եվ այդ ամենը՝ իր յուրահատկության մասին ոչինչ չիմանալով»,- գրում է աղբյուրն ու հավելում, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել ձեռքի և ոտքի շարժունակության հետ կապված խնդիրների պատճառով, որոնք առաջացել էին գլխուղեղում արյան շրջանառության խախտումների հետևանքով:


Բժիշկները մի շարք հետազոտություններ անելուց հետո պարզել են՝ ձախ կիսագնդի փոխարեն տղամարդու մոտ «անցք» է, իսկ գլխուղեղի հետ կապված բոլոր գործառույթները կատարում է աջ կիսագունդը:
«Համալիր հետազոտություններ անցնելուց տղամարդը հրաժարվել է՝ ասելով, որ անգամ չի ցանկանում մտածել, որ գլխուղեղի մի կիսագունդը չկա»,- նշում է լրատվականը:

Դիտվել է՝ 4964

Մեկնաբանություններ