ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Առաջնայինն ու երկրորդականը տարբերակեք

Առաջնայինն ու երկրորդականը տարբերակեք
12.06.2019 | 18:18
Երևանի հասարակական տրանսպորտի վիճակն օր օրի վատանում է, սակայն քաղաքային իշխանությունները չեն շտապում լուծումներ տալ այդ հարցին։ Օրերս երթուղային տաքսու ծխող վարորդի մասին միջադեպն ավելի մեծ աղմուկ բարձրացրեց, քաղաքապետարանն ավելի արագ արձագանքեց դրան, քան ամեն օր տրանսպորտային տասնյակ խնդիրները, որոնց հետ բախվում են մեր համաքաղաքացիները։ Ընդհանրապես մեզանում վատ ավանդույթ է ձևավորվել՝ կենտրոնանալ փոքր խնդիրների վրա՝ անտեսելով բուն պատճառներն ու մեծ հարցերը։ Անշուշտ, ծխելը հասարակական տրանսպորտում չի կարելի, բայց երթուղայինների պարկի թարմացումը, անվտանգությունը հազիվ թե այսքան երկար ու բուռն քննարկվեին ու դրանց քաղաքապետարանն անմիջապես ուշադրությանն արժանանացներ։ Մի ողջ քաղաքապետարանի ու երևանցիների բուռն քննարկման թեմա է դարձել ծխող վարորդը՝ մոռանալով, որ ձուկը գլխից է նեխվում։ Երբ Երևանի կառավարիչները լուծեն տրանսպորտային բազմաթիվ խնդիրներ, գուցե ծխող վարորդներ էլ չլինեն։ Էականը հարցերի առաջնայինն ու երկրորդականը տարբերակելու կարողությունն է։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 2696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ