ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մերի Սարիկյան.«Երջանիկ ծնողները երջանիկ երեխայի գրավականն են»

Մերի Սարիկյան.«Երջանիկ ծնողները երջանիկ երեխայի գրավականն են»
27.05.2019 | 11:51

Մայիսի 25-ին «Իբիս» հյուրանոցի լեփ-լեցուն դահլիճում կայացավ բազմաթիվ ապագա և ներկա մայրիկների կողմից սպասված Մերի Սարիկյանի` «Կրկին յոթերորդ երկնքում» սեմինար-հանդիպումը: Միջոցառումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում՝ լի անակնկալներով ու հաճելի պահերով: Ներկա և ապագա մայրիկների թվում էին նաև հայտնի և սիրված երգչուհիներ, դերասանուհիներ, հաղորդավարուհիներ ու բլոգերներ: Սեմինար-հանդիպման կազմակերպիչ, Գերմանիայի Մանհայմի «Ծնողների dպրոցում» «Մայրիկի լավագույն օրակարգ» մրցանակին արժանացած, Գերմանիայում վերապատրաստված հոգեբան-խորհրդատու, «Մայրիկի օրագիրը» գրքի հեղինակ Մերի Սարիկյանը, ով շատերին հայտնի է Emily&Mommy բլոգով, միջոցառման առաջին մասում խոսեց երեխայի ծնունդից հետո զույգերի առջև ծառացող խնդիրների լուծման, երջանիկ ու ներդաշնակ հարաբերությունների պահպանման մասին: «Երջանիկ ծնողները երջանիկ երեխայի գրավականն են». սա այն գլխավոր մեսիջն էր, որը Մերի Սարիկյանն ուղղեց բոլոր ներկաներին: Վերջինս սեմինարի մասնակիցներին ներկայացրեց երեխայի լույս աշխարհ գալուց հետո զույգերի միջև առաջացած խնդիրների հաղթահարման, նոր պարտականությունների բաժանման, կին և ամուսին մնալու, սերը ծաղկեցնելու ճանապարհները: Նկատենք, որ «Կրկին յոթերորդ երկնքում» սեմինարի ինֆորմացիան, շնորհիվ պրոֆեսիոնալ և բանիմաց բանախոսների, մատուցվում էր բոլորին պարզ ու մատչելի լեզվով՝ պրակտիկ օրինակներով և էկրանի նկարազարդ պատկերներով: Ի դեպ, սեմինար-հանդիպումն ուներ ևս երկու բանախոս. հավաստագրված մասնագետ, երեխայի քնի խորհրդատու Աստղիկ Նադիրյանը սեմինարին խոսեց նորաթուխ մայրիկներին հուզող կարևորագույն հարցի՝ քնի ճիշտ կարգավորման, քնի հիգիենայի, ընտանիքում առողջ քնի մշակույթ ձևավորելու մասին: Սեմինարի վերջին հատվածը բավականին ակտիվ և ինֆորմատիվ էր երրորդ բանախոս, Հայաստանում հայտնի երիտասարդ փաստաբան Անուշ Հարությունյանի շնորհիվ, ով խոսեց աշխատավայրում և հղիության ու ծննդաբերության արձակուրդի ընթացքում կանանց իրավունքների մասին, ուստի մասնակիցները, ովքեր ակտիվ հարցադրումներ էին ուղղում բանախոսին, ստացան իրենց հուզող նաև իրավական հարցերի պատասխանները: Բացի օգտակար և ինֆորմատիվ խորհուրդներից «Կրկին յոթերորդ երկնքում» խորագրով սեմինար-հանդիպման մասնակիցներին սպասվում էին նաև անակնկալ նվերներ, որոնք պատրաստել էին հովանավորները՝ Switzerland tour Armenia-ն, «Play Room» մանկական ժամանցի կենտրոնը, «Minihome by mankan», «Maya online-shop» խանութ-սրաները, «Baby Spa»-ն,«Baby_town_USA» խանութ-սրահը, «Younique Beauty Bar»-ը, « Arpi-make-up-academy»-ն, «White-stone-design»-ը, «Femfatal» և «Facial-treatments-Yerevan» խանութ-սրահները: Միջոցառման հեքիաթային, «կրկին յոթերորդ երկինք» տեղափոխող ձևավորումն ապահովել էր Vivi Party planner-ին, իսկ միջոցառումը քաղցրացրել «Sas sweet»-ի անչափ գեղեցիկ և համեղ տորթը: Նշենք, որ «Կրկին յոթերորդ երկինք» սեմինարի տոմսերից գոյացած հասույթն ուղղվելու է «Focus on children now» բարեգործական հիմնադրամի ծրագրին, որով օգնություն է հատկացվելու Տավուշի մարզի Կոթի գյուղի մանկապարտեզին: Ցավոք սեմինար-հանդիպման դահլիճի տեղերը սահմանափակ էին, ուստի ոչ բոլոր ցանկացողները կարողացան ներկա լինել միջոցառմանը: Այս «սխալը» Մերի Սարիկյանն ասաց, որ կուղղի հաջորդ անգամ՝ խոստանալով հաջորդ սեմինար-հանդիպումն անցկացնել ավելի մեծ դահլիճում:

Դիտվել է՝ 2581

Մեկնաբանություններ